«Մենք խորապես ցնցված և վրդովված ենք նախագահ Թրամփի հրահրող ելույթների կապակցությամբ»․ Մարկ Ցուկերբերգ և նրա կինը «զզվելի» են որակել Թրամփի՝ ԱՄՆ-ում անկարգությունների ֆոնին արված մեկնաբանությունները

22:54 • 12.06.20

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը «զզվելի» են որակել Թրամփի՝ ԱՄՆ-ում անկարգությւոնների ֆոնին արված մեկնաբանությունները, գրում է CNN-ը։

Facebook-ի հիմնադիրը և նրա կինը այս շաբաթ էլեկտրոնային նամակում իրենց կարծիքն են հայտնել մի խումբ գիտնականների, որոնց աջակցում է զույգի Չան-Ցուկերբերգ (CZI) նախաձեռնությունը:

Գիտնականները վերջերս իրենց դժգոհությունն էին հայտնել Ցուկերբերգի՝ նախագահ Թրամփի հակասական գրառումների դեմ քայլեր չձեռնարկելու որոշման կապակցությամբ։

«Մենք խորապես ցնցված և վրդովված ենք նախագահ Թրամփի հրահրող ելույթների կապակցությամբ։ Սա չափազանց ցավոտ բեկումնային պահ է մեր երկրի պատմության մեջ, հատկապես սևամորթ համայնքի և մեր սևամորթ գործընկերների համար, որոնք երկար սերունդների ընթացքում ապրել են համակարգային ռասիզմի պայմաններում»,- ասված է նամակում, որտեղ զույգը Թրամփի մեկնաբանությունները «զզվելի» է որակում։

Ավելի վաղ Ցուկենբերգը բացատրել էր, թե ինչու իր ընկերությունը քայլեր չի ձեռնարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման նկատմամբ, որում վերջինս սպառնում է Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը։

«Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այդ գրառումը, որպեսզի գնահատենք՝ արդյոք այն խախտո՞ւմ է մեր քաղաքականությունը։ Չնայած նրան, որ գրառումը պարունակում էր տագնապի ազդանշան, մենք որոշեցինք թողնել այն, քանի որ երբ հղում է արվում Ազգային գվարդիային, նշանակում է, որ մենք ընթերցում ենք պետությունում սպասվող գործողությունների մասին, և մենք կարծում ենք՝ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, երբ կառավարությունը նախատեսում է ուժ կիրառել»,- ասել էր նա։