Իրադարձային
-ից
-ը
20:05 • 19.04.20Կորոնավիրուսի հետևանքով Մարալիկում տղամարդ է մահացելՆախօրեին նմուշառում է իրականացվել տան պայմաններում՝ կորոնավիրուսային հիվանդության արդյունքը եղել է դրական, մի քանի ժամ անց նա մահացել է։
19:58 • 19.04.20Փաշինյանն արդեն 2 տարի ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ ամենակարևորը մեղավորներ փնտրելն ու սուտ խոսելն է, և հիմա նրա մանրումեծ չինովնիկները դա իր գլխին են կիրառում. Աղասի ԵնոքյանՔաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի ապրիլի 17-ի ուղիղ եթերին:
19:40 • 19.04.20Եթե ուսանողների խնդիրը սոցիալական է, ինչո՞ւ ենք աջակցությունը թիրախավորում ըստ առաջադիմության` հեռանալով խնդրի էությունից. ԵՊՀ ուսխորհուրդը՝ հակաճգնաժամային 14-րդ միջոցառման մասինԻնչու՞ է աջակցությունը գործում միայն առկա համակարգում սովորողների նկատմամբ: Հեռակա համակարգում սովորող ուսանողները հեռակա են հիմնականում այն պատճառով, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել՝ իրենց ուսման վարձը վճարելու համար:
18:54 • 19.04.20Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 16 000-ը, իսկ վարակվածներինը՝ 120 000-ըՀամաճարակի բռնկման պահից ի վեր երկրում 16 060 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, թեև այս տվյալն արտացոլում է միայն հիվանդանոցներում գրանցված մահվան դեպքերը:
18:52 • 19.04.20Հայրապետի հասցեին հնչեցված վիրավորանքը միաժամանակ վիրավորանք է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հասցեին, արդարացումներն այստեղ տեղին չեն. Տ. Գնել քահանա ԳաբրիելյանՊատկերացնու՞մ եք մի որևէ ընտանիք, որտեղ զավակը հորը փնովի, վատաբանի և զավակին ոչ հարիր պահվածք ցուցաբերի. այդ պարսավելի արարքը դատափետելի կլինի յուրաքանչյուրիս կողմից:
18:21 • 19.04.20Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. Shamshyan.comՎթարի հետևանքով վարորդ Անուշավան Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
18:08 • 19.04.20Վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին. Հանրայինի արձագանքը՝ վարչապետի խոսնակինՀանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնում վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի օգտագործմամբ հոլլովակի տարածման կապակցությամբ:
17:54 • 19.04.20Հրվ Կորեայում 179 մարդու մոտ կորոնավիրուսի թեստը կրկին դրական արդյունք է ցույց տվել ապաքինվելուց և կարանտինից դուրս գալուց հետոՀարավային Կորեայում ևս 16 մարդու մոտ կորոնավիրուսի թեստը կրկին դրական արդյունք է տվել ապաքինվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին կիրակի ..
17:33 • 19.04.20Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը զգալիորեն նվազել էԻսպանիայի առողջապահության նախարարությունը կիրակի ներկայացրել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերջին տվյալները, որոնց համաձայն՝ վերջին մեկ օրում 410 մարդ է մահացել հիվանդությունից:
17:03 • 19.04.20«Եկել է ժամանակը՝ վերացնելու աշխարհի անարդարությունը, քանզի վտանգ կա, որ հետագայում ավելի լուրջ վիրուսի կբախվենք». Հռոմի պապը համերաշխության կոչ է արել մարդկությանըՎտանգ կա, որ հետագայում էլ ավելի լուրջ վիրուսի կբախվենք, որն է եսասիրական անտարբերությունը:
16:54 • 19.04.20Կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է ավելի քան 160 000 մարդ. WorldometersՆերկա պահին ակտիվ վարակակիր է 1 581 031 մարդ, որոնց 3 տոկոսը (55 145) ծանր վիճակում է գտնվում:
16:51 • 19.04.20ՌԴ-ում գտնվող և զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները, որոնք չեն կարողացել մեկնել հայրենիք և ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ, իրենց տվյալները կարող են ուղարկել էլփոստով. դեսպանատունՆամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը
16:35 • 19.04.20Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 6060 դեպք է գրանցվելՌուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 42 853-ի:
16:20 • 19.04.20ՀՀ Գեղարքունիքի մարզում կա կորոնավիրուսի վարակի հաստատված 10 դեպք, իսկ ՀՀ Լոռու մարզում՝ 12 դեպք. Գեղարքունիքի և Լոռու մարզպետներն անդրադարձել են համավարակի ցուցանիշներինԱյսօրվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով ընդհանուր գրանցված դեպքերի թիվը 1291 է, վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք:
16:05 • 19.04.20Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 394-իՎրաստանում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է գրանցվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 394-ի:
