Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 394-ի

16:05 • 19.04.20

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է գրանցվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 394-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում 394 վարակվածներից 86-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 4 մարդ մահացել է:

Երկրում ներկայումս կարանտինի ռեժիմում է գտնվում 5094 մարդ, 594 մարդ գտնվում է հսկողության տակ հիվանդանոցներում: