Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը զգալիորեն նվազել է  

17:33 • 19.04.20

Իսպանիայի առողջապահության նախարարությունը կիրակի ներկայացրել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերջին տվյալները, որոնց համաձայն՝ վերջին մեկ օրում 410 մարդ է մահացել հիվանդությունից:

Ինչպես նշում է CNN-ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը, մահացության 24-ժամյա ցուցանիշը զգալիորեն նվազել է, թեև համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում արձանագրվել է մահվան 20 453 դեպք:

Վերջին տվյալների համաձայն՝ երկրում 98 134 ակտիվ վարակակիր կա, որոնց թիվը 1.1 տոկոսով ավելին է շաբաթ օրը գրանցված ցուցանիշից:

Շտապ օգնության բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ 1.3 տոկոսով ավելացել են հոսպիտալացման դեպքերը վերջին 24 ժամվա ընթացքում: Եվրոպայի երկրորդ և աշխարհի երրորդ ամենատուժած երկրի ղեկավարությունը նախատեսում է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև մայիսի 9-ը: