Իրադարձային
-ից
-ը
16:18 • 02.04.20Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի, բայց քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը, Վանաձորում մարդկանց բազմաթիվ կուտակումների ականատես եղա. ՄարզպետՉնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի խիստ սահմանափակումներին և մեր ամենօրյա վերահսկողությանը, շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը և յուրաքանչյուրն իր հերթին վստահ է…
16:10 • 02.04.20Տարբեր երկրներում որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց օգտագործվող հավելվածն արդեն փորձարկումներ է անցնում նաև Վրաստանում. նախարարԱռողջապահության նախարարի խոսքով՝ հավելվածն ակտիվացնելուց հետո քաղաքացիները տեղեկություններ կստանան այն մասին, թե արդյոք իրենք շփվել են վարակված մարդու հետ: Հավելվածը կտեղեկացնի նաև այն վայրերի մասին, որտեղ կորոնավիրուսով վարակված անձինք են եղել:
16:03 • 02.04.20ԱՄՆ-ն հայտնել է ՌԴ-ից կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ գնելու մասին. ՊետդեպԱմերիկայի Միացյալ Նահանգները մարտի 30-ին նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Ռուսաստանից նոր տեսակի կորոնավիրուսի պայքարի համար բժշկական ապրանքներ է գնել, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
16:03 • 02.04.20Դեռևս չկա աջակցության մեխանիզմ այն քաղաքացիների համար, որոնք օգտվում էին հանրային տրանսպորտից. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)Սոցապնախարարը ներկայացնում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական միջոցառումները:
16:00 • 02.04.20Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի վիճակագրությունը, որը ներկայացնում է Չինաստանը, «մի փոքր մեղմացված է»․ Reuters«Այս թվերը, կարծես, մի փոքր մեղմացված են այն ամենի համեմատ, ինչ տեսնում ենք»,-ասել է ԱՄՆ նախագահը և հավելել․ «Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ճշգրիտ են նրանց թվերը, թե ոչ, ապա ես Չինաստանի հաշվապահը չեմ»,- ասել է նա։
15:57 • 02.04.20Քյարամիս երազանքը տունը նորոգելն ու նորից Մարտակերտ ծառայության գնալն էր. Քյարամ Սլոյանի մայրԸնկերուհի ուներ, բայց գաղտնի էր պահում, չէր էլ խոսում այդ մասին, չի խոսել ամուսնության մասին, ասում էր՝ մինչև տունը չսարքեմ ոչ մի բան չեմ անի
15:17 • 02.04.20Պարետին տեղեկացրեք՝ Էրեբունիում արտակարգ դրությունն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, փողոցում այնքան մարդ կա, ինչքան 1 ամիս առաջ. Միհրան ՀակոբյանՔիչ առաջ Էրեբունի համայնքում 3 դեղատուն եմ այցելել՝ սահմանված ձևաթուղթը լրացրած, դիմակով ու ձեռնոցներով: Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, ուրիշ ոչինչ:
15:09 • 02.04.20Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված նոր հիվանդների վարակման աղբյուրները գալիս են Հայաստանից և Ֆրանսիայից. հիվանդանոցի տնօրեն«Մի դեպքում հիվանդը եկել է Հայաստանից, երկու դեպքում եկել են, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայից, իսկ չորրորդի վարակման աղբյուրը դեռևս չի ճշտվել, սակայն, ինչպես երևում է, սա նույնպես դրսից բերված դեպք է: Մեր հիվանդանոցում 36 վարակակիր կա»,-տեղեկացրել է Էզուգբայան:
15:06 • 02.04.20Կորոնավիրուսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 68-ամյա քաղաքացի է մահացել«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
14:53 • 02.04.20Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր …
14:53 • 02.04.20Ադրբեջանում չեն բացառել կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության սահմանումը․ «ՌԻԱ Նովոստի»«Արդեն նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացում։ Վարակման արագությունը մի քանի անգամ ավելի շատ է, քան ապաքինվածների թիվը․․․
14:50 • 02.04.20Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներՕրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են …
14:49 • 02.04.20Կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված է 9 բժշկական կենտրոնՇուտով օրական 500-ից 600 թեստավորում կարվի, իսկ մի քիչ ավելի ուշ՝ նոր սարքավորումների ձեռք բերումից հետո, օրական 1500 թեստ կարվի:
14:43 • 02.04.20Մեռած կյանք է. հիմա մի նպատակ ունեմ՝ Արմենակի անունով տուն-թանգարան կառուցեմ. Արմենակ Ուրֆանյանի մայրԱրմենակի երզանքները չեմ կարողանում իրականացնել, ուժերիցս վեր է, կյանքը կանգ է առել մեր տանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 2016 թվականին՝ Ապրիլյան․․․
14:17 • 02.04.20«Համավարակը 4 շաբաթից բեկումնային կետի կհասնի». կորոնավիրուսի գծով Չինաստանի գլխավոր փորձագետը կանխատեսում է արել. Daily MailԿորոնավիրուսի գծով Չինաստանի առաջատար փորձագետ Ժեն Նանշանը հայտարարել է, որ համավարակը, ամենայն հավանականությամբ, չորս շաբաթից՝ ամսվա վերջին բեկումնային կետի կհասնի, գրում է dailymailcoukը83ամյա համաճարակաբա
