Իրադարձային
-ից
-ը
16:07 • 31.03.20Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի«Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»,-գրել է նա:
15:33 • 31.03.20Իրավիճակը շատ ռիսկային է, և ստիպված ենք սահմանափակումները երկարացնել առնվազն 10 օրով, կորոնավիրուսով վարակված 90 անձ թոքաբորբ ունի. վարչապետ (տեսանյութ)Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
15:10 • 31.03.20Թուրքմենստանում արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել․ «Լրագրողներ առանց սահմանների»Թուրքմենստանի իշխանություններն արգելել են «կորոնավիրուս» բառի օգտագործումը և համավարակի մասին տեղեկությունները թաքցնելու համար կենցաղում դրա կիրառությունը բացառել են, գրում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը (RSF)։
15:03 • 31.03.20Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8000-ը․ վերջին 1 օրվա ընթացքում մահացել է 849 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»Իսպանիան կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով (ԱՄՆ-ից և Իտալիայից հետո) աշխարհում երրորդ տեղում է և երկրորդ տեղում է զոհերի թվով (Իտալիայից հետո):
14:54 • 31.03.20Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանրապետության տարածքում՝ մարտի 31-ին կեսօրից հետո, ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ․․․
14:33 • 31.03.20Չարենցավանում ելումուտի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը վերացվել է. մարզպետՀՀ պարետի որոշումը՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում ելումուտի սահմանափակումների վերաբերյալ, վերացվել է:
14:25 • 31.03.20ՀՀ պարետի որոշմամբ՝ Չարենցավանում կկիրառվեն ելումուտի սահմանափակումներՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է հրապարակել, համաձայն որի՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, բացառությամբ Ֆանտան վարչական․․․
14:18 • 31.03.20Օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները, արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում․ ՏԿԵՆCOVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները․․․
14:07 • 31.03.20Երեկ նիստին չեմ եղել, չգիտեի, որ արտահերթ կա, սոցցանցերում քննարկումը տեսել ու վախեցել էի, ասում էի՝ չգնամ կողմ քվեարկեմ, խայտառակ կլինեմ, բայց հիմա մտափոխվել եմ. Սասուն ՄիքայելյանԱյդքան էլ ուշքս չի գնում մեր Առողջապահության նախարարի համար, բայց նախարարության աշխատակիցներն անում են ամեն ինչ
14:06 • 31.03.20Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դինԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
14:03 • 31.03.20Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը. Наша НіваԴաշկևիչ ամուսինների մոտ միաժամանակ թոքաբորբ են ախտորոշել, նրանց ուղարկել են հակատուբերկուլյոզային դիսպանսեր, սակայն, կնոջ խոսքով, «այնտեղ լեփ-լեցուն էր», և նրանք «տուն են գնացել»։ Քանի որ...
14:02 • 31.03.20Ժամը 9-12-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն, 62 տրանսպորտային միջոցում եղել են 2-ից ավելի անձինք (տեսանյութ)Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման․․․
13:42 • 31.03.20Իտալիայում կորոնավիրուսից 63 բժիշկ է մահացել. korrespondent.netՄարտի 30-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը 8538 է, նրանցից 595-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է մարտի 29-30-ն ընկած ժամանակահատվածում:
13:36 • 31.03.20Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկությանը մասնակցել է ԱսկերանումԱրցախում այսօր բացվել է 280 ընտրական տեղամաս, ևս մեկ տեղամաս՝ ՀՀ-ում, Երևանում: Քվեարկությունը շանրունակվում է։
13:34 • 31.03.20«Սպանել կոնորավիրուսին»․ Կադիրովը հայտնել է համավարակի դեմ պայքարի մարտավարության մասին. «Ռիա Նովոստի»Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ չեչենները աջակցում են կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումները, որոնք ի կատար են ածվում «Սպանել կոնորավիրուսին» կարգախոսով, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
