Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկությանը մասնակցել է Ասկերանում
Արցախի նախագահի և Ազգային ժողովի այսօր մեկնարկած համապետական ընտրություններում իր քվեարկությունն է կատարել նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։ Նա քվեարկել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այս մասին հայտնում են Վիտալի Բալասանյանի գրասենյակից:
Քվեարկությունն ավարտելուց հետո, Վիտալի Բալասանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Արցախում այսօր բացվել է 280 ընտրական տեղամաս, ևս մեկ տեղամաս՝ ՀՀ-ում, Երևանում: Քվեարկությունը շանրունակվում է։
Դրան մասնակցելու իրավունք ունի 103 663 ընտրող: Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն եւ 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:










