Իրադարձային
-ից
-ը
23:48 • 15.03.20ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հայտնեցի մտահոգություն՝ մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ. Դիանա ԳասպարյանՄարդու իրավունքների պաշտպանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել ինչպես բարձրաձայնված խնդիրը, այնպես էլ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված մի քանի հարցեր:
23:32 • 15.03.20ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 000 մարդու հաշվով կորոնավիրուսով վարակակիրների թվով առաջին տեղում ենք. սա ՀՀ կառավարության գործունեության գնահատականն է. Հրանտ ԲագրատյանԲագրատյանը ներկայացրել է առաջարկություններ մի շարք ոլորտներում՝ ֆինանսներ, բանկեր, բյուջե, ձեռնարկատիրություն, կրթություն:
23:09 • 15.03.20Երախտագիտություն իտալական ձևով. մարդիկ պատշգամբներից ծափահարում են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին և բուժքույրներին (տեսանյութ)Իտալիայի տարբեր քաղաքներում մարդիկ կրկին դուրս են եկել պաշտգամբներ՝ այս անգամ ծափողջյուններով ոգեշնչելու բուժաշխատողներին:
22:54 • 15.03.20Հայտնի է, թե որքան մարդ է ապաքինվել կորոնավիրուսից ողջ աշխարհումԱմենամեծ թվով վարակակիրներ գրանցվել են Չինաստանում (80 995), որին հաջորդում են Իտալիան (21 157) և Իրանը (12729):
22:46 • 15.03.20Իսպանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել մեկ օրումԻսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2000-ով՝ հասնելով 7753-ի:
22:33 • 15.03.20Կքննարկենք հանրաքվեի չեղարկման և որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը. ՓաշինյանՓաշինյանն ասաց, որ ինչպես նախկինում են նշել, որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունը:
22:20 • 15.03.20ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 28-ն է. առաջին հիվանդն առողջացել էՀայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատման ևս 2 դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է:
22:01 • 15.03.20Փաստաբանների պալատը կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով փաստաբաններին հորդորում է մինչև մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին մասնակցելուցՆոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է...
22:00 • 15.03.20Կորոնավիրուսով պայմանավորված՝ Էջմիածնի 27 ճանապարհներից 24-ը փակվել են. Փաշինյան (տեսանյութ)Մեկ ժամ առաջ նոր թեստ եմ հանձնել, կեսգիշերն անց կլինի պատասխան, եթե դրական լինի, իմ ընտանիքը կշարունակի մեկուսանալ, եթե ոչ՝ վաղն առավոտյան կվերադառնամ Երևան:
21:39 • 15.03.20Բոլորիս սպառնացող վտանգներն արդյունավետ կառավարելու համար արտակարգ դրության հայտարարումն անխուսափելի է թվում. «Ոչ» քարոզչության կողմՄենք շարունակելու ենք հանրաքվեի գործընթացի նկատմամբ վերահսկողական պատշաճ գործիքակազմ ձևավորելուն, ինչպես նաև «այո»-ն բացառող տիրույթում հանրությանն ասելիք ունեցող ուժերին հարթակներ տրամադրելուն ուղղված մեր հանձնառության կենսագործումը, քանի դեռ արտակարգ դրություն հայտարարված չէ։
21:03 • 15.03.20Հայաստանը ձեռք է բերելու 15 րոպեում կորոնավիրուսը բացահայտող թեստեր. Տիգրան Ավինյան (տեսանյութ)Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ թեստեր, որոնք հնարավորություն կտան 15 րոպեի ընթացքում ախտորոշել կորոնավիրուսը։
20:48 • 15.03.20Երևանում բախվել են Nissan Skyline-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.comՓաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:
20:06 • 15.03.20ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք, մեկը՝ Մեղրիում. վարակվածների ընդհանուր թիվը 26-ն է, մեկուսացված է 300 քաղաքացիՀանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք:
19:38 • 15.03.20Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 63-ի4 նոր հիվանդները վերջին երկու շաբաթում այցելել են եվրոպական երկրներ, որտեղ կորոնավիրուսի տարածման հետ կապված անբարենպաստ իրավիճակ է տիրում:
19:17 • 15.03.20Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ապաքինվել է կորոնավիրուսիցՆշվում է, որ ապաքինվելուց հետո Ջահանգիրին վերադառնում է իր աշխատանքային պարտականությունների լիակատար իրագործմանը:
