Երախտագիտություն իտալական ձևով. մարդիկ պատշգամբներից ծափահարում են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին և բուժքույրներին (տեսանյութ)

23:09 • 15.03.20

Իտալացիները նոր ֆլեշմոբ են իրականացրել՝ շնորհակալություն հայտնելով կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին և բուժքույրներին:

Ինչպես հայտնում է corriere.it կայքը, Իտալիայի տարբեր քաղաքներում մարդիկ կրկին դուրս են եկել պաշտգամբներ՝ այս անգամ ծափողջյուններով ոգեշնչելու բուժաշխատողներին: Առանձնահատուկ նախաձեռնության մասին մարդիկ միմյանց տեղեկացրել են սոցցանցերի միջոցով և կյանքի կոչել այն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայում կարանտինի մեջ գտնվող բնակիչները պատշգամբներից երգեր են կատարել՝ հաղթահարելու համար հոգեբանական ճնշումը, որը ստեղծվել է կարանտինի պատճառով:

Իտալիայում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 1441-ի, վարակված է ավելի քան 21 000 մարդ: