Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 63-ի

19:38 • 15.03.20

Ռուսաստանում կորոնավիրոսով վարակման դեպքերը վերջին մեկ օրում 59-ից  հասել են 63-ի:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, 4 նոր հիվանդները վերջին երկու շաբաթում այցելել են եվրոպական երկրներ, որտեղ կորոնավիրուսի տարածման հետ կապված անբարենպաստ իրավիճակ է տիրում:

Ինչպես հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, նոր դեպքերից 3-ն արձանագրվել է Մոսկվայի մարզում, մեկը՝ Տյումենի:

Շտաբի տեղեկությունների համաձայն՝ կորոնավիրուսով վարակված անձինք այցելել են Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա և Շվեյցարիա: