Իրադարձային
-ից
-ը
18:55 • 15.03.20Փլուզում` Արա Սարգսյան փողոցում. փրկարարները սահմանազատել են տարածքըՊարզվել է, որ փլուզման վտանգ առկա է կիսակառույց շինությունում:
18:40 • 15.03.20Թրամփն ընդլայնել է Եվրոպայի հետ ճանապարհորդական սահմանափակումներըԹրամփի վարչակազմը հայտարարել է Եվրոպայի հետ ճանապարհորդությունների սահմանափակումների ընդլայնման մասին՝ Միացյալ Թագավորությունն ու Իռլանդիան ներառելով արգելքի տակ հայտնված երկրների ցանկում:
18:23 • 15.03.20Մայր թատրոնի արտաքին աստիճանավանդակի փլուզման մեղավորները պետք է պատժվեն. ԿԳՄՍ նախարարԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտաքին աստիճանավանդակի փլուզման մեղավորները պետք է պատժվեն. հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից:
18:15 • 15.03.20ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան․ ՊՆ-ն հերքում էԶինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել:
17:58 • 15.03.20Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դադարեցված է մի շարք կառույցների գործունեությունը. Կաթողիկոսի նախագահությամբ վաղը ժողով կգումարվիՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը:
17:52 • 15.03.20Լիբիայում Հաֆթարի բանակը հայտարարել է թուրք զինվորականների և թուրքական ռազմական պահեստները չեզոքացնելու մասինԼիբիայի ազգային բանակը, որը ենթարկվում է մարշալ Հաֆթար Խալիֆային, հարվածներ է հասցրել Միտիգի օդանավակայանի ուղղությամբ՝ մի քանի թուրք զինվորականների չեզոքացնելով:
17:34 • 15.03.20Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԽորհրդակցության ժամանակ վերլուծվել է համաճարակային իրավիճակը հանրապետությունում և վարակի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները:
17:28 • 15.03.20Փրկարար ծառայությունում արտահերթ խորհրդակցություն է տեղի ունեցել. քննարկվել են կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցերԽորհրդակցության ընթացքում հանձնարարվել է 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության անձնակազմի հետ իրականացնել կրկնակի հրահանգավորում, որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները:
17:17 • 15.03.20Իրանում կորոնավիրուսից մեկ օրում մահացածների թիվն առաջին անգամ գերազանցել է 100-ըԻրանցի պաշտոնյայի խոսքով՝ նախորդ օրվա կեսից մինչև այսօր վարակման 1209 նոր դեպք է արձանագրվել: Ներկա պահին առողջացել է 4590 մարդ:
17:01 • 15.03.20Հույսը քաղաքացու ինքնագիտակցության վրա չի կարելի թողնել. սկսեք կառավարել երկիրը. Մարինե Սուքիասյանը՝ եկեղեցիներում պատարագներ անելու մասինԿարո՞ղ եք բացատրել՝ վարակելիության տեսակետից ի՞նչ տարբերություն կա նշանդրեքի և պատարագի միջև։
16:52 • 15.03.20Ռեալի ֆուտբոլիստները մարդկանց կոչ են արել մնալ տանըՄենք պատասխանատվություն ենք կրում մեկս մյուսի համար:
16:42 • 15.03.20Իշխանությունը պետության կառավարման լիակատար պատասխանատվության ընկալման խնդիր ունի. վերջինս թե՛ կորոնավիրուսի կանխարգելման, թե՛ կոնկրետ միջոցառումների առումով թերացել է. Վլադիմիր ՄարտիրոսյանԽնդիրների լուծումը պետք է թողնել ոչ թե քաղաքացիների անձնական պատասխանատվության վրա, այլ հասկանալ, թե իշխանությունն ինչպես է կարողանում կազմակերպել իր գործողություններ, որպեսզի դեպքերը բացառվեն, մինչդեռ ունենք իրավավիճակ...
16:37 • 15.03.20Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ավտոբուսն ու շտապօգնության Ford-ը. Shamshyan.comFord-ը հաշվառված է Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության հաշվեկշռում, եւ վթարի պահին մեկնում էր կանչի վայր:
16:21 • 15.03.20Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել բազմամարդ պատարագ (տեսանյութ)Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել բազմամարդ պատարագ:
16:07 • 15.03.20Կորոնավիրուսի տարածման գլխավոր պատճառը տգիտությունն ու քաղաքական էգոիզմն են, այլ ոչ թե նշանդրեքը. Անդրանիկ ԹևանյանՄարդիկ մտածել են, որ եթե վարչապետը հավաքներ է կազմակերպում ու վտանգ չի տեսնում, ապա իրենք էլ կարող են նշանդրեք կազմակերպել, որին, ի դեպ, ավելի քիչ մարդ է մասնակցել, քան ատելության քարոզի որևէ այլ հավաքների ժամանակ։
