Թրամփն ընդլայնել է Եվրոպայի հետ ճանապարհորդական սահմանափակումները 

18:40 • 15.03.20

Թրամփի վարչակազմը հայտարարել է Եվրոպայի հետ ճանապարհորդությունների սահմանափակումների ընդլայնման մասին՝ Միացյալ Թագավորությունն ու Իռլանդիան ներառելով արգելքի տակ հայտնված երկրների ցանկում:

Ինչպես հաղորդում է CNN-ը, խոսելով Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ՝ ԱՄՆ ղեկավարը հայտնել է, որ դիտարկում է Միացյալ Նահանգների ներսում ուղևորությունները սահմանափակելու տարբերակը, սակայն դեռ մանրամասներ չի տեղեկացրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելել էր եվրոպական 26 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ևս կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն է անցել, որի պատասխանը բացասական է եղել: Ավելի վաղ Թրամփն արտակարգ դրություն էր հայտարարել երկրում:

Միացյալ Նահանգների տարածքում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 3000-ի, մահացել է 57 մարդ: