Լիբիայում Հաֆթարի բանակը հայտարարել է թուրք զինվորականների և թուրքական ռազմական պահեստները չեզոքացնելու մասին
Լիբիայի ազգային բանակը, որը ենթարկվում է մարշալ Հաֆթար Խալիֆային, հարվածներ է հասցրել Միտիգի օդանավակայանի ուղղությամբ՝ մի քանի թուրք զինվորականների չեզոքացնելով:
«Վերջին օրերին մենք հարվածներ ենք հասցրել Տրիպոլիում Միտիգի օդանավակայանի ռազմական կառույցների ուղղությամբ, որոնք պատկանում են թուրքական Զինուժին: Դրանք ոչնչացվել են, դրանք ռադարներ, ՀՕՊ համակարգեր են: Կան սպանվածներ թուրք զինվորականների շրջանում»,- РИА Новости-ն մեջբերում է Լիբիայի ազգային բանակի ներկայացուցչին:
Վերջինս ընդգծել է, որ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են թուրքական ռազմական պահեստները:
2011 թվականին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ռազմարշավ է իրականացրել Լիբիայում, ինչի արդյունքում սպանվեց Մուամմար Կադդաֆին և տապալվեց 40 տարուց ավելի իշխող ռեժիմը: Դրանից հետո երկրում ճգնաժամ է տիրում: Երկրի արևելքում իշխում է ժողովրդի ընտրած խորհրդարանը, որին աջակցում է Հաֆթարի բանակը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլիում, գործում է ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ կազմավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը:










