Իրադարձային
-ից
-ը
21:48 • 25.02.20ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ժամկետները և վիրուսի տարածման նվազման հավանական պայմանըԿորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար կարող է երկու տարի պահանջվել, իսկ վարակի տարածման մակարդակի նվազմանը կարող է նպաստել տաք եղանակը:
21:35 • 25.02.20Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել էՆախնական ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանցից երկուսի մոտ մարմնի ջերմաստիճանի բարձրացում է եղել:
21:00 • 25.02.20Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 10 քաղաք փակվել է և հայտնվել «կարմիր գոտում»«Կարմիր գոտի» սահմանված շրջաններում արգելվում է մարդկանց ելումուտը, դադարեցվում է գնացքի կայարանների և հանրային տրանսպորտի աշխատանքը:
20:49 • 25.02.20Վանաձորի Հալաբյան փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է դեռևս ինքնությունը չպարզված տղամարդու դի. shamshyan.comՈստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրա ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:
20:28 • 25.02.20Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱԺ պատգամավորներինՀանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան:
20:22 • 25.02.20Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Հիմա հստակ ընդգծել ենք դատական համակարգի փոփոխության ճանապարհը, դատաիրավական փոփոխոթւյունների ռազմավարություն, որտեղ մանրամասն գծած է, թե ինչպես է կայան
20:10 • 25.02.20Հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը ստացավ 3 մլն դրամ մրցանակՄրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 200-ից ավելի քաղաքացիներ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացավ 1 մլն դրամ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած կազմակերպությունը՝ 2 մլն դրամ:
20:06 • 25.02.20Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանից տեղափոխվում է Թել ԱվիվՀՀ նախագահը Արմեն Սմբատյանին Իսրայելում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագրում փոփոխությունների հրամանագիր է ստորագրել, որով արձանագրվում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանից տեղափոխվում է Թել Ավիվ
20:01 • 25.02.20Կորոնավիրուսից մահացության ցուցանիշները մեծանում են Իրանում, Հարավային Կորեայում և Իտալիայում. վիրուսի առաջին դեպքն է գրանցվել ԽորվաթիայումԻրանում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Ընդհանուր վարակակիրների թիվը վերջին տվյալներով կազմում է 95:
19:53 • 25.02.20Իմ նախնական տեղեկատվությամբ ժողովուրդը ակտիվ մասնակցելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին. Տավուշի մարզպետ (տեսանյութ)«Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել, անհանգստանալու ոչինչ չկա, մենք ունենք վիրավոր, որի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:
19:51 • 25.02.20Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն շքեղ կերպարով մասնակցել է բրազիլական ամենամյա կառնավալին (լուսանկարներ)38-ամյա գեղեցկուհին միջոցառմանը ներկայացել է թանկարժեք քարերով պատված արծաթագույն կրծկալով և նույն երանգի տաբատով: Ամբորսիոն...
19:40 • 25.02.20Ես գործարար ընկերներով չեմ զբաղվում, ես եկել եմ դրամահավաքի. Սասուն ՄիքայելյանԱյս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությանպատգամավոր Սասուն Միքայելյանը, պատասխանելով լրագրողների հարցին,թե արդյոք «Այո»-իշտաբի դրամահավաքին հրավիրել է իր գործարար ընկերներին:
19:35 • 25.02.20«Այո»-ի շտաբի դրամահավաքի համար ես 3-4 հոգի հրավիրել եմ. Ալեն ՍիմոնյանՀարցին, թե գուցե դա ակնարկ է, Ալեն Սիմոնյանն ասաց, որ նույն տրամաբանությամբ կարող էր ասել, որ առավոտյան արևը դուրս կգա, երեկոյան մայր կմտնի:
19:32 • 25.02.20222 հազար դոլար պարգևավճար Հանրային ՀԸ-ում՝ 2018-2019-ին. Yerkir.amՍտացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը նշված շրջանում կազմել է 105.9 միլիոն ՀՀ դրամ դրամ (շուրջ 222 հազար դոլար):
18:47 • 25.02.20Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցելԻրանի հետ ՀՀ սահմանին փետրվարի 25-ի կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Ժամը 17:30-ի դրությամբ՝ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։
