«Այո»-ի շտաբի դրամահավաքի համար ես 3-4 հոգի հրավիրել եմ. Ալեն Սիմոնյան

19:35 • 25.02.20

«Այո»-ի շտաբի դրամահավաքի համար ես 3-4 հոգի հրավիրել եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

««Այո»-ի շտաբի անդամները, յուրաքանմչյուր պատգամավոր շտաբի դրամահավաքի համար հրավերի որոշակի քանակ է ապահովել և մարդկանց հրավիրել է, ես երեք-չորս հոգու հրավիրել եմ: Իմ հրավիրյալների մեջ գործարար չկա»:

Ինչ վերաբերում է այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարության մեկնարկին ու Սերժ Սարգսյանի ելույթին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այլ ասելիք չի եղել, դրա համար խոսել է Արցախի մասին:

Հարցին, թե գուցե դա ակնարկ է, Ալեն Սիմոնյանն ասաց, որ նույն տրամաբանությամբ կարող էր ասել, որ առավոտյան արևը դուրս կգա, երեկոյան մայր կմտնի: