Ես գործարար ընկերներով չեմ զբաղվում, ես եկել եմ դրամահավաքի. Սասուն Միքայելյան
Ես գործարար ընկերներով չեմ զբաղվում, ես եկել եմ դրամահավաքի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին,թե արդյո՞ք «Այո»-ի շտաբի դրամահավաքին հրավիրել է իր գործարար ընկերներին:
Սասուն Միքայելյանն ասաց, որ քարոզարշավն ակտիվ է լինելու, իսկ ինչ վերաբերում է բավարար քանակով կողմ ձայներ ստանալուն, նա ասաց. «Անկասկած»:
Ինչ վերաբերում է այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարության մեկնարկին պատգամավորն ասաց. «Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում, հարցեր տվեք միայն այս դրամահավաքի շրջանակում»:










