Իրադարձային
-ից
-ը
22:05 • 23.02.20Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են. Shamshyan.com«Արտաշատ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածներից 2 հոգու տեղափոխել են Երևան:
21:41 • 23.02.20Մարդիկ անհանգիստ են, որովհետև ունեն ստող, իրենց աչքերին թոզ փչող, ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու ադեկվատ որոշումներ կայացնել անկարող դեմագոգ կառավարիչներ. Արման ՍաղաթելյանՍաղաթելյանի խոսքով` ինչ կարիք կար մինչ այդ իրավիճակը վերահսկելու վերաբերյալ ինքնավստահ հայտարարություններ անելու, եթե դրանք մեկ օրվա կյանք պիտի ունենային:
21:15 • 23.02.20Նորագավիթում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին. տեղի է ունեցել գազի արտահոսքՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:
21:11 • 23.02.20Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետՎրաստանում ներկա պահին կորոնավիրուսով հիվանդացության որևէ դեպք չի գրանցվել, սակայն Իրանում վերջին տվյալների համաձայն 43 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից 8-ը մահացել են:
20:57 • 23.02.20Իրան-Թուրքիա սահմանին 8 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է գրանցվել մեկ օրվա ընթացքում. Երևանում այն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ. ԱԻՆԵրկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ:
20:39 • 23.02.20Արմավիրի մարզում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և այն տապալել. կա վիրավոր. Shamshyan.comԱյսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
20:22 • 23.02.20Սլովակիայի վարչապետը հոսպիտալացվել է խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջՍլովակիայի վարչապետ Պիտեր Պելեգրինին չեղարկել է իր աշխատանքային օրակարգը` հանկարծակիորեն հիվանդանալու պատճառով:
19:53 • 23.02.20Սյունիքի մարզում 29-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է Իրանի 44-ամյա քաղաքացու բեռնատար Volvo-ին. կա վիրավոր. Shamshyan.comFord-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 33-ամյա Սևակ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
19:36 • 23.02.20Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան 2 շաբաթով կդադարեցվիՓաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել` հայտարարելով, որ կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին` կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված:
19:23 • 23.02.20Ռուս զինվորականները Սիրիայում կանխել են խոշոր սպառնալիքներ. ՊուտինՌԴ ղեկավարն ընդգծել է, որ իրենց բարձր պրոֆեսիոնալիզմը և մարտունակությունը ռուս զինվորականները վստահաբար հաստատել են Սիրիայում իրականցված արշավի ընթացքում:
18:54 • 23.02.20Պուտինը պատմել է Ռուսաստանում ստեղծվող «ապագայի զենքի» մասինԵրկրի ղեկավարն ընդգծել է, որ իշխանությունները ծրագրում են հետագայում ևս ամրապնդել ռազմավարական ուժերի ներուժը, զորամասերը համալրել նորագույն սպառազինմամբ, այդ թվում՝ լազերային և գերձայնային համալիրներով:
18:21 • 23.02.20Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառովԹուրքիան որոշում է կայացրել փակել Իրանի հետ սահմանը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
18:13 • 23.02.20Իրանի նախագահն ամերիկյան պատժամիջոցները համեմատել է կորոնավիրուսի հետ«ԱՄՆ պատժամիջոցները նման են կորոնավիրուսին. վախը դրանցից ավելի շատ է, քան ցույց է տալիս իրականությունը»:
18:07 • 23.02.20ՀՀ ԱԻՆ և ԿԽՄԿ-ի փրկարարները սարից 1.5 կմ պատգարակով իջեցրել են վնասվածք ստացած քաղաքացունՓետրվարի 23-ին, ժամը 15:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի «Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք:
17:56 • 23.02.20Դանակահարություն` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում. 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին. Shamshyan.comԿարճ ժամանակում ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Վահան Ս.-ն ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին:
