Իրադարձային
-ից
-ը
17:38 • 23.02.20Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույցՑուցարարները պաստառներ էին բարձրացրել` «Մենք արդարություն ենք պահանջում Բաքվի և Սումգայիթի ջարդերի զոհերի համար», «Բաքվի և Սումգայիթի ջարդերը՝ անպատիժ հանցագործություն», «Ադրբեջանը մեղավոր է էթնիկական զտումների համար» և այլ կոչերով:
16:50 • 23.02.20Թաիլանդում կորոնավիրուսով վարակված 35 հիվանդից 21-ը բուժվել ենԹաիլանդում կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներից 21-ը, որոնք բուժում են անցել և շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցներում, արդեն ամբողջությամբ ապաքինվել են:
16:39 • 23.02.20Ոչ սթափ վիճակում գտնվող ՊՆ 24-ամյա զինծառայողը անհարգալից վերաբերմունք է դրսևորել ոստիկանների նկատմամբ, չի ենթարկվել նրանց պահանջին և հարվածներ հասցրել, որից հետո բերման է ենթարկվել. shamshyan.comՓետրվարի 22-ին, ժամը 00:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքում ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տիգրան Պ.-ն և նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ....
16:04 • 23.02.20ԱԱԾ-ի և ԱՆ-ի կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ որևէ լուրջ քայլ դեռևս տեսանելի չէ. Առողջապահության նախարարության ղեկավարը զբաղված է բնակչությանը ծաղրելով. Գևորգ ԳրիգորյանՀայաստանի Հանրապետությունը բացառություն չէ: Մեր երկրին ևս սպառնում է «կորոնավիրուսի» վտանգը, սակայն իշխանության` մասնավորապես ազգային անվտանգության ծառայության և առողջապահության նախարարության կողմից որևէ լուրջ կանխարգելիչ քայլ դեռևս տեսանելի չէ:
15:53 • 23.02.20ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը. հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համարԴեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ:
15:30 • 23.02.20Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դեպք, որից 8-ը՝ մահացու ելքով«Կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք է հայտնաբերվել։ Ցավոք, 15-ից երեքը մահացել են»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում։
15:25 • 23.02.20Իրանի 13-րդ վարչական շրջանի ղեկավար Ռահմանզադեն վարակվել է կորոնավիրուսովԻրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես հայտնել է, որ Իրանի 13-րդ վարչական շրջանի ղեկավար Ռահմանզադեն վարակվել է կորոնավիրուսով:
15:19 • 23.02.20Ֆլորիդայում 50 տարվա մեջ առաջին անգամ ծիածանի երանգներ ունեցող արտասովոր օձ է հայտնաբերվելԱՄՆ Ֆլորիդա նահանգի անտառներից մեկում ճանապարհորդը 50 տարվա ընթացքում առաջին անգամ ծիածանի երանգներ ունեցող արտասովոր օձ է հայտնաբերվել, գրում է CNN-ը։
15:12 • 23.02.20Տրիպոլիում մարտերի ժամանակ զոհվել է առնվազն 16 թուրք զինծառայող և ավելի քան 100 սիրիացի վարձկան․ լրատվամիջոցներԼիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մարտերի ժամանակ զոհվել է առնվազն 16 թուրք զինծառայող և ավելի քան 100 սիրիացի վարձկաններ, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Լիբիայի ազգային բանակի (ԼՆԱ) Մարշալ Խալիֆա Հաֆթարի աղբյուրները:
15:05 • 23.02.20ԱՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը նիստ է արել. հայ-իրանական սահմանը հավանաբար կփակվի քաղաքացիների համար. Hraparak.amԿայքի աղբյուրը տեղեկացնում է, որ հանձնաժողովը հակված է միջանկյալ լուծում տալ՝ Իրանի հետ սահմանը փակել միայն քաղաքացիների համար։ Իսկ բեռնափոխադրումը չարգելել։ Վաղը թերևս վերջնականապես որոշում կկայացվի սրա հետ կապված։
14:55 • 23.02.20Կապան. Մյունխեն. Հ1. վարչապետն արդեն երրորդ անգամ ՀՀ անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի՝ շինծու քրեական գործով դատավճիռները. Ավետիք ԻշխանյանՆա մասնավորապես նշել է, որ, իր բնորոշմամբ՝ այսպիսի շինծու «քրեական գործ» անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել և նույնիսկ դատախազությունը չի կարողացել այդ աստիճան մասնագիտական անկում ապրել և երկու անգամ ՀՔԾ է վերադարձրել սույն գործը։
14:31 • 23.02.20Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է և վախենալու բան չկա. Իրանն ինքը նախաձեռնում է շատ կտրուկ քայլեր կորոնավիրուսի տարածման դեմ. Արման ԱբովյանՆա մասնավորապես նշել է, որ պետք է գնալ ժամանակավոր կտրուկ քայլերի և անհապաղ ձեռնարկել լայնածավալ գործողություններ՝ վարակի ներթափանցումը Հայաստան բացառելու համար:
14:21 • 23.02.20Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը. Նարեկ ԶեյնալյանՏեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։
14:14 • 23.02.20Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն ԲարեկենդանըԱյսօր՝ փետրվարի 23-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը:
14:01 • 23.02.20Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին՝ երկրի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
