Տրիպոլիում մարտերի ժամանակ զոհվել է առնվազն 16 թուրք զինծառայող և ավելի քան 100 սիրիացի վարձկան․ լրատվամիջոցներ

15:12 • 23.02.20

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մարտերի ժամանակ զոհվել է առնվազն 16 թուրք զինծառայող և ավելի քան 100 սիրիացի վարձկան, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Լիբիայի ազգային բանակի (ԼՆԱ) Մարշալ Խալիֆա Հաֆթարի աղբյուրները:

«16 թուրք զինվորականներ և 100-ից ավելի սիրիացի վարձկաններ զոհվել են Տրիպոլիում տեղի ունեցած մարտերում»,-ասված է Sky News Arabia հեռուստաալիքի Twitter-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը և Թուրքիան Լիբիայում զինադադարից օգտվել են Սիրիայից վարձկանների տեղափոխման համար:

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստացի դադարեց գործել որպես միասնական պետություն: Հիմա երկրում երկիշխանություն է։  Արևելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ։

Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում են լիբիական ազգային բանակի հետ՝ Մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ, որն այս տարվա ապրիլից չի դադարեցնում Տրիպոլիի գրավման փորձերը: