Ֆլորիդայում 50 տարվա մեջ առաջին անգամ ծիածանի երանգներ ունեցող արտասովոր օձ է հայտնաբերվել

15:19 • 23.02.20

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի անտառներից մեկում ճանապարհորդը 50 տարվա ընթացքում առաջին անգամ ծիածանի երանգներ ունեցող արտասովոր օձ է հայտնաբերվել, գրում է CNN-ը։

Ձկների և վայրի բնության գիտահետազոտական ինստիտուտը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Թրեյսի Կոուտենը գրեթե 4 սմ երկարության գունավոր օձին նկատել է Օռլանդոյից 57 կմ հեռավորության վրա գտնվող Օկալա ազգային անտառում զբոսնելիս։

Ֆլորիդայի թանգարանը հաստատել է, որ ծիածանի երանգներ ունեցող օձ առաջին անգամ նկատել են 1969 թվականին՝ Մարիոն շրջանում։ Թանգարանում հայտնել են նաև, որ «ծիածանափայլ» օձերը թունավոր չեն և անվնաս են։

«Ծիածանի երանգ ունեցող օձերը ջրային կենդանիներ են, որոնք իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են ջրային բուսականության մեջ»,- ասված է ինստիտուտի հաղորդագրության մեջ։

Կենսաբանները ենթադրում են, որ օձը անտառ է մտել Ռոդմանի ջրամբարում ջրի մակարդակի վերջին փոփոխությունից հետո: