ԱՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը նիստ է արել. հայ-իրանական սահմանը հավանաբար կփակվի քաղաքացիների համար. Hraparak.am

15:05 • 23.02.20

Hraparak.am-ը քիչ առաջ տեղեկացել է, որ առողջապահության նախարարությունում ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը նիստ է արել և քննարկել համաճարակի դեմ պայքարի հարցերը։

Կայքի աղբյուրը տեղեկացնում է, որ հանձնաժողովը հակված է միջանկյալ լուծում տալ՝ Իրանի հետ սահմանը փակել միայն քաղաքացիների համար։ Իսկ բեռնափոխադրումը չարգելել։ Վաղը թերևս վերջնականապես որոշում կկայացվի սրա հետ կապված։