Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են. Shamshyan.com

22:05 • 23.02.20

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի՝ Դիտակի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 34 VՍ 439 համարանիշի և Subaru մակնիշի 35 TX 176 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Նիվան» կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորոդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 7 վիրավորներից 6-ը եղել են Subaru-ի մեջ, որոնցից 4-ը երեխաներ են: «Արտաշատ» բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածներից 2 հոգու տեղափոխել են Երևան:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: