Իրադարձային
-ից
-ը
17:39 • 16.02.20Հրդեհ` Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհին. այրվել են մոտ 400 քմ խաղողի այգի, փայտե տնակՀրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:45-ին:
17:25 • 16.02.20Չինաստանում նվազել է կորոնավիրուսով ծանր հիվանդների թիվըԱյդ փոփոխությունները վկայում են այն մասին, որ հիվանդության կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված ջանքերն արդեն արդյունք են տալիս:
17:01 • 16.02.20Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել. Shamshyan.comՆրանցից մեկը 26-ամյա ուսանող է, որը սովորում էր Պեկինում, իսկ մյուսը` Ադրբեջանի 22-ամյա քաղաքացի է, որը աշխատելիս է եղել Չինաստանում:
16:42 • 16.02.20Բենքսիի՝ Վալենտինի օրվան նվիրված նորահայտ գրաֆիտին երկու օր անց փչացրել ենՏան տերերն արդեն հայտարարել են, որ ցանկապատ կտեղադրեն՝ գրաֆիտին բարբարոսներից պաշտպանելու համար:
15:33 • 16.02.20Ունենք միջազգային հանրության համար հասկանալի փաստարկներով լի զինանոց, սակայն մնացինք ցեղասպանություն արած ազգի համբավով. Դանիել Իոաննիսյանը՝ Մյունխենի հանդիպման մասինՆայելուց մտածում էի, որ վարչապետը հեսա կասի Թալիշ գյուղի մասին, հեսա կասի մեր զինվորների գլխատված դիակների մասին... Լավ, հեսա գոնե Ռամիլ Սաֆարովի մասին կասի։
14:13 • 16.02.20Վրաստանում ձնահյուսի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացելԱվելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զբոսաշրջիկների խումբը Գուդաուրիում ձնահյուսի տակ է ընկել: Զբոսաշրջիկները դահուկ են վարել արգելված տարածքում, ինչի հետևանքով ձնահյուսի տակ է հայտնվել չորս մարդ: Նրանցից երեքին հաջողվել է փրկել:
13:55 • 16.02.20Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Աշտարակի ոստիկանները. Shamshyan.comՆշված անձինք ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Հ.-ն աջից գոտկային շրջանում ունի կտրած-ծակած վերք: Ոստիկանները նրան տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
12:29 • 16.02.20ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Մոսկվայում այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն, նաև հանդիպել «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության անդամների հետՀանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռքի մյուս համայնքների հայ երիտասարդների, Հայաստանում նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը, համաժողովի կազմակերպման ընթացքին առնչվող հարցեր:
12:13 • 16.02.20Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմակայանըԲաղդադում հրթիռային հարձակման է ենթարկել Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ռազմակայաններից մեկը, հայտնում է riaruն՝ ամերիկյան ռազմական աղբյուրին հղումով: Զոհերի, վիրավորների, ինչպես նաև նյութական վնասի չափի վերաբերյալ տեղեկություն չկա:
12:11 • 16.02.20Չինաստանում մտադիր են մահապատժի դատապարտել կորոնավիրուսի ախտանիշները թաքցնելու համարՉինաստանի իշխանությունները մտադիր են մահապատիժ կիրառել COVID-2019 նոր տեսակի կորոնավիրուսով վարակված լինելու փաստը կամ էլ վարկակրի առողջական վիճակի վերաբերյալ տվյալները թաքցնողների համար:
12:05 • 16.02.20Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի ազգային տոնի առթիվՀայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսության պահպանումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր երկրների:
11:53 • 16.02.20Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ից ֆինանսական օգնություն են խնդրելԴրանում նշվում է, որ ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է եվրոպական ինտեգրման գործընթացում անհրաժեշտ հավակնոտ բարեփոխումների իրագործման համար:
11:48 • 16.02.20Չգիտեմ՝ վարչապետն ինչո՞ւ չի անդրադառնում ԶՈՒ-ում սպանություններին, սա երկրի ռազմական անվտանգության համակարգի ողնաշարին նետված մարտահրավեր է և պետք է երկրի թիվ մեկ հարցը լինի. Նորայր ՆորիկյանԲոլոր դեպքերում և բոլոր ժամանակներում կուզենայի, որ մեր բանակը պետության առաջին պլանում լիներ։
11:39 • 16.02.20Ալիևը «պատ» է, որից պետք չէ վախենալ. միևնույն է քանդվելու է. ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը հիասթափված է մյունխենյան` Փաշինյան-Ալիև դեբատիցԱկնհայտ է, որ Փաշինյանն Արցախի կարգավորման հարցում դժվարանում է նույնիսկ պաուզան պահել:
10:53 • 16.02.20Մյունխենում Փաշինյանն ու Ալիևը դահլիճային շոուի մասնակից դարձան և այսպես ասած, համատեղ «լայվ» մտան ու նկարվեցին. Անդրանիկ Թևանյանը՝ Փաշինյան–Ալիև մյունխենյան հանդիպման մասինԱլիևին կարելի էր և՛ քաղաքական խոսքով, և՛ ձեռ առնելով տեղը դնել Երևանի ու Ստեփանակերտի մասին նրա արած լակոտական հայտարարությունների համար, բայց քանի որ Փաշինյանի մոտ բացակայում են համապատասխան գիտելիքները
