Ունենք միջազգային հանրության համար հասկանալի փաստարկներով լի զինանոց, սակայն մնացինք ցեղասպանություն արած ազգի համբավով. Դանիել Իոաննիսյանը՝ Մյունխենի հանդիպման մասին
Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և բացասական է գնահատել վարչապետի՝ նախօրեի մյունխենյան հանդիպումը: Իոաննիսյանն ակնկալել է ավելին, քան ասել է Նիկոլ Փաշինյանը.
«Ունենալ կիրառելի ու միջազգային հանրության համար հասկանալի փաստարկների էն զինանոցը, որն ունի հայկական կողմը ու արդյունքում մնալ ցեղասպանություն արած ազգի համբավով... Շատ տխուր է։
Նայելուց մտածում էի, որ վարչապետը հեսա կասի Թալիշ գյուղի մասին, հեսա կասի մեր զինվորների գլխատված դիակների մասին... Լավ, հեսա գոնե Ռամիլ Սաֆարովի մասին կասի։
Սա վատ չէր։ Սա շատ վատ էր»։










