Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ից ֆինանսական օգնություն են խնդրել

11:53 • 16.02.20

Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան Եվրահանձնաժողովին ուղղված համատեղ դիմում են ստորագրել՝ կառույցից ֆինանսական օգնություն խնդրելով, հայտնում է gazeta.ru-ն:

Ուկրաինայի արտգործնախարարության կայքում նշվում է, որ համատեղ դիմումի տակ ստորագրել են երեք պետությունների արտգործնախարարները:

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում:

Դրանում նշվում է, որ ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է եվրոպական ինտեգրման գործընթացում անհրաժեշտ հավակնոտ բարեփոխումների իրագործման համար: