Բենքսիի՝ Վալենտինի օրվան նվիրված նորահայտ գրաֆիտին երկու օր անց փչացրել են
Բրիտանական Բրիստոլ քաղաքում փչացրել են սթրիթ արտի վարպետ Բենքսիի նոր գրաֆիտին պատկերելուց երկու օր անց:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, աղջկա նկարը, որն իբրև պարսատիկից «կարմիր ծաղիկներ» է արձակում, Բենքսին ստեղծել է քաղաքի սովորական տներից մեկի պատին: Այն հայտնվել էր փետրվարի 14-ին՝ սիրահարների օրվա առթիվ:
Այժմ անհայտ մարդիկ փչացրել են գրաֆիտին՝ վարդագույն ներկով գրառում անելով նկարի վրա:
Տան տերերն արդեն հայտարարել են, որ ցանկապատ կտեղադրեն՝ գրաֆիտին բարբարոսներից պաշտպանելու համար:










