Չինաստանում մտադիր են մահապատժի դատապարտել կորոնավիրուսի ախտանիշները թաքցնելու համար
Չինաստանի իշխանությունները մտադիր են մահապատիժ կիրառել COVID-2019 նոր տեսակի կորոնավիրուսով վարակված լինելու փաստը կամ էլ վարկակրի առողջական վիճակի վերաբերյալ տվյալները թաքցնողների համար:
Ինչպես նշում է dw.com-ը, այս մասին ասվում է Չինաստանի դատարաններից մեկի հայտարարությունում:
Բացի այդ, քրեական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կթաքցնեն իրենց ուղևորությունների վերաբերյալ տեղեկությունները: Մարդը, որը վարակի աղբյուր է դարձել ու նպաստել է դրա տարածմանը, կմեղադրվի հանրային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար: Նրան կարող են կա՛մ տասամյա, կա՛մ ցմահ ազատազրկման, կա՛մ մահապատժի դատապարտել:
Չինաստանի իշխանություններն արգելել են հազ, ջերմություն և վարակի մյուս ախտանիշներն ունեցող բնակիչներին տեղաշարժվել երկրի տարածքում՝ ավտոբուս, գնացք կամ ինքնաթիռ նստել: Մինչդեռ համաճարակի օջախներից վերադարձող բնակիչները պետք է երկու շաբաթ բժիշկների հսկողության տակ մնան, իսկ հրաժարվողները կպատժվող:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1669-ի: Մինչդեռ վարակվածները մի քանի տասնյակ հազարն են:










