Իրադարձային
-ից
-ը
14:13 • 12.02.20Չեմ ուզում մտածել, որ քաղաքապետը ինչպես քննիչ հանձնաժողովի դեպքում եկավ ԱԺ և ասաց՝ ինչ անեն, նույնը այս նախագծի դեպքում կանի. Անի Սամսոնյանը՝ ՏԻՄ-երի նվիրատվությունները հանրայնացնելու նախագծի մասինՆա հիշեցրեց, որ երբ իրենք ստեղծում էին քննիչ հանձնաժողովը, «Իմ քայլի» իրենց գործընկերները ասում էին՝ ինչո՞ւ են զբաղվում անիմաստ գործերով, պետք է բերեն օրենսդրական նախաձեռնություններ, որ այդ դաշտը կարգավորվի:
14:04 • 12.02.20Էրդողանը հայտարարել է Իդլիբում 14 թուրք զինծառայողի մահվան մասին և սպառնացել ՍիրիայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հարձակումներ իրականացնել Սիրիայի կառավարական զորքերի վրա նույնիսկ Իդլիբի շրջանից դուրս ընկած տարածքում, եթե սիրիական զորքերը շարունակեն հարձակումներ գործել Իդլիբում:
13:49 • 12.02.20Հանրապետության տարածքում այսօրվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, առանձին շրջաններում սպասվում է ձյունՀանրապետության տարածքում՝ փետրվարի 11-ի, 14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին...
13:46 • 12.02.20Այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն. Համազասպ Դանիելյանը՝ ԼՀԿ պատգամավորներին (տեսանյութ)Նշենք, որ Համազասպ Դանիելյանի ելույթից հետո Անի Սամսոնյանը դժգոհելով դուրս եկավ:
13:44 • 12.02.20Իշխանությունները նշում են, թե ԼՀԿ-ն պաշտպանում է մեկ անձի՝ թաքցնելով, որ իրենք ընկել են այդ մեկ անձի հետևից. Անի ՍամսոնյանԵթե մեր դիրքրոոշումների վերաբերյալ իշխանությունն ունի լարվածություն, դա խոսում է նրա անհանդուրժողականության մասին, որովհետև մեր դիրքորոշումները մեր ազատ կամքի, մեր...
13:41 • 12.02.20Փաշինյանը հայտարարել է՝ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն. եթե մեր ընկերները շուտով ազատության մեջ չլինեն, կնշանակի, որ նա խաղը տանուլ է տվել․ «Սասնա ծռերը» բողոքի ակցիա էին կազմակերպելԲողոքող քաղաքացիներից մեկն էլ ասում էր, որ հեղափոխությանը մասնակցող իրենց ընկերներն ապօրինի են անազատության մեջ․ «Արդարադատությունը չի գործում, դատարանները չեն գործում, մեր խնդիրը մեր ընկերներին բանտից շուտափույթ ազատելն է»։
13:36 • 12.02.20Միքայել Մելքումյանը հանդիպեց ավտոներկրողների հետ (տեսանյութ)Ավտոներկրողները դժգոհ են նաև, որ մաքսատունն արդյունավետ չի աշխատում, իսկ բեռնաթափող կազմակերպության անփույթ աշխատանքի հետևանքով մեքենաները հաճախ վնասվում են:
13:35 • 12.02.20ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի ԳերմանիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին հայտնում են…
13:31 • 12.02.202019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ. ՊԵԿՔաղաքացին եկամտային հարկը պետք է վճարի բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։
13:18 • 12.02.20Չեխովի դպրոցում անձեռոցիկ և զուգարանի թուղթ բերել չի պարտադրվել, ամեն ինչ օրենքի սահմաններում է արվել, ծնողները պատրաստ են առանց դրամահավաք կազմակերպելու աջակցել դպրոցին. տնօրենԵրեկ Երևանի ավագանու նիստին ներկայացվեց, որ Երևանի Անտոն Պավլովիչ Չեխովի անվան դպրոցի տնօրենը երեխաներին պարտադրում է շաբաթական երկու անգամ...
13:12 • 12.02.20Դիլիջանում ամուսինների 27-ամյա ամուսինների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿԵրիտասարդ ամուսինների մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որին զուգահեռ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:
13:00 • 12.02.20Անվտանգության ռենտգեն սարքեր, անցումային և ձեռքի շարժական դեդեկտորներ ՔԿՀ-ները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներովՔրեակատարողական հիմնարկների տեխնիկական վերազինումը և արդիականացումը կրելու է շարունակական բնույթ։
12:40 • 12.02.20Ամստերդամի փոստային ընկերության գրասենյակում երկու պայթյուն է տեղի ունեցել (լուսանկար)Անցյալ ամիս Ամստերդամում, Ռոտերդամում և Ուտրեխտում 5 նիդեռլանդական ընկերություն պայթուցիկներով նամակներ էր ստացել, սակայն դրանցից ոչ մեկը չէր պայթել:
12:36 • 12.02.20ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է Մայր բուհի ռեկտորի թափուր պաշտոնի մասին հայտարարությունըՌեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի պարտադիր պահանջը՝ դոկտորի գիտական աստիճանն է և պրոֆեսորի գիտական կոչումը:
12:29 • 12.02.20Վրաստանում փորձել են 13 000 դոլարով նորածնի վաճառել. ձերբակալվածների թվում են երեխայի մայրն ու 2 բժիշկՁերբակալվածների թվում են նաև երեխայի մայրն ու 2 բժիշկ: Ձերբակալվածներից մեկը նախկինում դատվածություն է ունեցել նմանատիպ հանցագործության համար:
