Միքայել Մելքումյանը հանդիպեց ավտոներկրողների հետ (տեսանյութ)

13:36 • 12.02.20

ԱԺ–ում ավտոներկրողները հանդիպեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ։

Հիշեցնենք, որ ավտոներկրողները պահանջում են վերանայել ոլորտի քաղաքականությունը և թույլ տալ, որպեսզի աջ ղեկով մեքենաները ներկրվեն Հայաստան և այստեղ փոխվի ղեկի դիրքը։

Ավտոներկրողները դժգոհ են նաև, որ  մաքսատունն արդյունավետ չի աշխատում, իսկ բեռնաթափող կազմակերպության անփույթ աշխատանքի հետևանքով մեքենաները հաճախ վնասվում են:

Նրանք նաև պնդում են, որ լրացուցիչ անհարմարություններ է առաջացրել ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը։