Իրադարձային
-ից
-ը
18:01 • 12.12.19Ֆինանսների նախարարությունում գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգըՀայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ աշխատավարձի լրացուցիչ հարկումը ճիշտ չէ և մրցունակության խնդիրներ կարող են առաջանալ:
17:59 • 12.12.19ՊՆ-ն նախատեսում է վերականգնել բանակի մարզական ակումբը. նախագիծն ԱԺ-ում էԿից փաթեթով էլ փոխնախարարի ներկայացմամբ առաջարկվում է թույլ տալ, որ զինծառայողները և կենսաթոշակի անցած նախկին զինծառայողները ներգերատեսչական հանգստյան տներում անվճար կերպով հանգստանալու հնարավորություն ունենան:
17:56 • 12.12.19Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի վտանգներըՄամուլի ասուլիսի ժամանակ պատգամավորը նշել է, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է Իգդիր քաղաքից ընդամենը 16 կմ հեռավորության վրա, և այդ ատոմակայանի անվտանգությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի երկրների համար:
17:37 • 12.12.19Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը (լուսանկարներ)Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:
17:28 • 12.12.19Հայաստան են այցելել պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ ՊՆ-ին խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագետներըԱյցի արդյունքներն ամփոփվել են դեկտեմբերի 12-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ հանդիպման ընթացքում:
17:08 • 12.12.19Թաիլանդում հազվադեպ մուտացիայի պատճառով երկու երես ունեցող կատու է ծնվել (լուսանկար)Այնտեղ կենդանուն կեսարյան հատում են արել և հանել երկու ձագի: Ձագերից մեկը երկու դեմք է ունեցել: Ըստ անասնաբույժի ՝ դա շատ հազվադեպ հանդիպող մուտացիա է համարվում:
16:54 • 12.12.19ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը խորքային պետության դասական օրինակ է. Դանիել ԻոաննիսյանՆա նշեց, որ նրանք, ովքեր տարիներ շարունակ մասնագիտացել են ընդդիմությանը հետապնդելու մեջ, ժողովրդավարության պայմաններում մնալու են անգործ։
16:48 • 12.12.19Կառավարության՝ «Գյումրու տուն-ինտերնատը» լուծարելու որոշումը լարվածություն է առաջացրել աշխատակիցների և շահառուների շրջանում. աշխատակիցները չգիտեն՝ կմնան, թե կազատվեն աշխատանքիցԽնամքի ծառայությունը կազմակերպության լուծարումից հետո կպատվիրակվի ոլորտում փորձ և վաստակ ունեցող ոչ պետական կազմակերպության, բայց թե ո՞ր կազմակերպությանը, աշխատակիցներին հայտնի չէ:
16:30 • 12.12.19Թուրքիայում գազի արտահոսքի պատճառով ավելի քան 100 աշակերտուհի է թունավորվել«103 աշակերտուհի առավոտյան ժամը 5:40-ին գազի արտահոոսքի պատճառով թունավորվել է կանանց հանրակացարանում»,-ասված է նահանգապետի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
16:22 • 12.12.19Տեղի է ունեցել Յուրի Լուժկովի վերջին հրաժեշտի արարողությունը. արարողությանը ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահըԼուժկովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը...
16:19 • 12.12.19Զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի նախապատրաստման ու անցկացման համաժողովինՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի նաև միջազգային մրցույթի կազմակերպչական կոմիտեի խորհրդի երկրորդ նիստին, գլխավոր մրցավարական կոլեգիայի խորհրդակցությանը:
16:08 • 12.12.19Անցնող 2 տարում պետհաստատություններում հայտնաբերվել է առանց աշխատելու վարձատրման ենթակա 543 անձ. քրեական գործերով պատճառված վնասը կազմել է մոտ 1.4 մլրդ դրամ. ԴատախազությունՔրեական գործերով հանցագործությամբ պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է մոտ 1390329391 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 1035253643 ՀՀ դրամ, իսկ համայնքներինը՝ 355075748 ՀՀ դրամ։
16:06 • 12.12.19Դիլիջանում 34-ամյա տղամարդը ատրճանակով 3 անգամ կրակել է 31-ամյա տղամարդու ուղղությամբ՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնասվածք (տեսանյութ)Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա...
16:03 • 12.12.19Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորն անհայտ ծագման հեղուկ է լցրել դահլիճում. խորհրդարանի աշխատանքն ընդհատվել է«Նրանք որոշել էին ցուցադրական ակցիա կազմակերպել: Ներս մտավ Իրմա Նադիրաշվիլին, ինչ-որ յուրահատուկ հոտով հեղուկ լցրեց և գնաց: Նրանք ցանկանում են, որ խորհրդարանից տարհանում սկսվի: Ոչ մի տարհանում չի լինի, մենք հիմա...
15:57 • 12.12.19«Բոլոր սորոսականները ստախոսներ են» ֆլեշմոբին միացողների տեսանյութերը նայելով կարող եմ արձանագրել՝ սորոսականները հանրության աջակցությունը չեն վայելում․ Նարեկ Մալյան«Օրեր առաջ հանրությանը տեղեկացրեցի, որ սորոսականները ժամկետանց դատական հայց են ներկայացրել իմ դեմ պահանջելով 300 000 դրամ, այն բանի համար, որ ես ապացուցել և հայտարարել եմ սորոսականների ստախոս և կեղծավոր լինելու մասին:
