Իրադարձային
-ից
-ը
10:04 • 20.11.19Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվել. նրանց գործով դատը կկայանա այսօրԹբիլիսիում նոյեմբերի 18-ին անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր 37 անձինք վաղաժամ ազատ են արձակվել: Նրանցից մի քանիսի գործով դատարանը որոշում կկայացնի այսօր՝ նոյեմբերի 20-ին:
09:54 • 20.11.192887 օր. Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ամենաերկարը պաշտոնավարելու ռեկորդ է սահմանել«Քաղաքական համակարգի կայունացման ամենօրյա ջանքերը, խորհրդարանի վերին և ստորին պալատների ընտրություններում վեց անգամ վերընտրվելը, բոլոր խոստումներն իրականացնելու ջանքերը, այս ամենը մեզ բարեցին այս օրվան»,-ասել է վարչապետը:
09:37 • 20.11.19Բոլիվիայի իշխանությունները Մորալեսի դստերը թույլ են տվել լքել երկիրը«Արտաքին գործերի նախարարությունը թույլատրել է Էվալիս Մորալես Ալվարադոյի և պատգամավոր Մարիա Իոսենտա Պոնյա Պոիչի անվտանգ մեկնումը, որոնք ապաստանել էին Մեքսիկայի դեսպանատանը»,- ասված է նախարարության Twitter-ի հաղորդագրության մեջ:
09:24 • 20.11.19Լոռու մարզում ВАЗ 2108-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր. Shamshyan.comԻնչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը վարորդին տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն:
23:56 • 19.11.19Մեգան Մարքլը ճանաչվել է ամենաազդեցիկ անձնավորությունը նորաձևության առցանց աշխարհումՄեգանի զգեստապահարանի տարբեր աքսեսուարներ մանրազննին ուսումնասիրության են ենթարկվում հատկապես առցանց լսարանի կողմից:
23:47 • 19.11.19Նեպալում կատարված հայտնագործությունը նոր հույս է տվել գիտնականներին անհետացման եզրին կանգնած արտասովոր երկկենցաղների փրկության համարԽոսքը երկար ու բարակ դնչով առանձնացող ղավիալ տեսակի կոկորդիլոսի մասին է, որի լիակատար անհետացման եզրին է գտնվում:
23:33 • 19.11.19«Պարոն վարչապետ, մի՛ խայտառակեք Ռեսպուբլիկան. մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է». Միհրան Հակոբյանը՝ վարչապետի՝ Գ. Նժդեհի վերաբերյալ արած հայտարարության մասինԺողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել (ի դեպ ցավալի է, որ երկրի հպարտ վարչապետին կողքից են հուշում Բաղրամյանի կրկնակի հերոս լինելու փաստը):
23:23 • 19.11.19Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանները խնդրում են նրանց գործը քննել՝ երդվյալ ատենակալների մասնակցությամբՓաստաբանները պնդում են, որ աղջիկները գործել են բացառապես պաշտպանության նկատառումներից ելնելով:
23:07 • 19.11.19Վրաստանում հանրահավաք իրականացնող ընդդիմադիրները ներկայացրել են իրենց առաջիկա ծրագրերը. ցույցը կվերսկսեն նոյեմբերի 25-ինԹբիլիսիում հանրահավաք է ընթանում վրացական խորհրդարանի մոտակա հրապարակում, որի մասնակիցները շարունակում են պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական ընտրակարգով:
22:14 • 19.11.19«Գազպրոմն» ավարտել է «Թուրքական հոսք» գազատարի լիցքավորման աշխատանքներըՌուսական «Գազպրոմ» պետական ընկերությունն ավարտել է «Թուրքական հոսք» գազատարի երկու ծովային գծերի լիցքավորման աշխատանքները:
22:12 • 19.11.19Մեծամասնությունը դեմ է այն ամենին, ինչը քարոզվում է, Արայիկ Հարությունյանը պարտավոր է գոնե մի քիչ տղամարդկություն գտնել իր մեջ և հրաժարական ներկայացնել. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)«Մենք դեռ չենք ապրում այն վերջնական դիկտատուրայում, որին այսօրվա իշխանությունը ձգտում է, բայց մենք այսօր ունենք հնարավորություն բարձրացնելու մեր ձայնը, համախմբվելու ազգային գաղափարների շուրջ»,- ասաց մուլտիպլիկատորը:
21:43 • 19.11.19«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակԺամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իբրև թե եղած շփումների մասին:
21:41 • 19.11.19Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակության՝ Ֆրանսիա նախատեսված գործուղման ծախսը կկազմի շուրջ 1 մլն դրամ. քաղաքապետարանԵրևանի Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակության՝ Ֆրանսիա նախատեսված գործուղման ծախսը կկազմի շուրջ 1 մլն դրամ: Այս մասին Tert.am-ի հարցմանն…
21:09 • 19.11.19ԱՄՆ կոնգրեսականները Պետքարտուղարությանն ու Պենտագոնին կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունըԿոնգրեսականները կոչ են արել պահպանել հավասարությունը Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում:
19:52 • 19.11.19Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետՈղջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:
