Նեպալում կատարված հայտնագործությունը նոր հույս է տվել գիտնականներին անհետացման եզրին կանգնած արտասովոր երկկենցաղների փրկության համար

23:47 • 19.11.19

Գիտնականները հույս են հայտնել մոլորակի ամենահազվագյուտ և արտասովոր երկկենցաղներից մեկի՝ ասիական հեռավոր շրջաններում բնակվող երկկենցաղի ապագայի համար:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, խոսքը երկար ու բարակ դնչով առանձնացող ղավիալ տեսակի կոկորդիլոսի մասին է, որի լիակատար անհետացման եզրին է գտնվում: Այս ցեղատեսակի թիվը վայրի բնության գրկում հազարից ավել չի կազմում:

Գիտնականներին նոր հույս են տվել վերջերս հայտնաբերած 100 նորածին ձագերը, որոնց նկատել են Նեպալում: Չանհետանալու համար պայքար մղող կենդանատեսակի սակավաթիվ ներկայացուցիչները բնակվում են Հնդկաստանում, Նեպալում և Բանգլադեշում:

Հայտնաբերված ձագերի մոտ մարմնի երկարությունը կազմում է 30 սմ: Ձագերի, ինչպես նաև երկու հասուն էգի և մեկ հասուն արուի հայտնագործությունը տեղի է ունեցել հունիսին, սակայն մանրամասները միայն հիմա են հայտնի դարձել: