Վրաստանում հանրահավաք իրականացնող ընդդիմադիրները ներկայացրել են իրենց առաջիկա ծրագրերը. ցույցը կվերսկսեն նոյեմբերի 25-ին

23:07 • 19.11.19

Թբիլիսիում հանրահավաք է ընթանում վրացական խորհրդարանի մոտակա հրապարակում, որի մասնակիցները շարունակում են պահանջել՝ անցկացնել համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ինչպես հայտնում է Грузия Online-ը, բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարել են իրենց առաջիկա ծրագրերի մասին: Նրանք նախատեսում են ամեն երկուշաբթի երեկոյան փակել խորհրդարանի շենքի մուտքերը, որպեսզի խափանեն օրենսդրական մարմնի հաջորդ օրվա աշխատանքը:

Ընդդիմությունը հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին մտադիր են վերսկսել բողոքի ցույցերը: Ցույցի մասնակիցները նշում են, որ համամասնական ընտրություններն անխուսափելի անհրաժեշտություն են:

Ըստ համաձայնեցված ծրագրի՝ բողոքի ցույցը նախատեսվում է սկսել երկուշաբթի 19:00-ին: Ցուցարարները կհավաքվեն Թբիլիսիի հրապարակում, զանգվածային երթով կշարժվեն Ռուսթավելի պողոտայով և կհասնեն խորհրդարանի շենքի մոտ: