Իրադարձային
-ից
-ը
14:00 • 22.08.19Բանակցային գործընթացը չի կանգնել, Ադրբեջանի հետ օպերատիվ կապը կայուն գործում է․ Զոհրաբ Մնացականյան«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին»:
13:57 • 22.08.19Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանցով. Ա. Ջանջուղազյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասինԼրագրողների հետ ճեպազրույցում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությանը, նշեց, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանցով:
13:47 • 22.08.19Հիվանդը մինչև Երևան կամ Թալին հասնելը մահանում է․բնակիչը բողոքում է՝ Արագածավանի շտապօգնության մեքենան չի սպասարկում (տեսանյութ)Արագածավան գյուղի բնակիչ Վալենտին Սահակյանը կառավարության շենքի դիմաց իր բողոքներն էր ներկայացնում մարզում գործազրկության, շտապօգնության մեքենաներ չունենալու համար:
13:45 • 22.08.19ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դիանա ԳալոյանըԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությոնյանը հայտարարել էր, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը:
13:40 • 22.08.19Քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԵրևանի Շինարարների փողոցում ոստիկանության բաժանմունքի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը:
13:32 • 22.08.19Դանիայում կբացվի երկրում առաջին կղզին՝ նախատեսված բացառապես երիտասարդության համար50 000 քմ ընդհանուր տարածքով կղզու սեփականատերերը՝ Det Danske Spejderkorps-ի սկաուտները, ակնկալում են, որ մինչ 2023թ․ 15-25 տարեկան մոտ 100 հազար երիտասարդներ կայցելեն կղզի:
13:24 • 22.08.19Իսակովի պողոտայում միմյանց են բախվել BMW-ն ու «07»-ն, որն այնուհետ շրջվել է. կան տուժածներՄինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Աշոտ Տ., ծնված 1964 թ. և Սառա Ղ., ծնված 1965 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս են գրվել:
13:13 • 22.08.19Վթարային ջրանջատում Նոր ՆորքումՍ. թ. օգոստոսի 23-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երևանի՝ Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը` բացառությամբ Մոլդովական 8, 8/1, 10, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27, Դավիթ Մալյան՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 համարների և ուսանողական թաղամասի:
13:05 • 22.08.19Փայտյա տնակն ամբողջությամբ այրվել էԳեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի սկզբնամասում այրվում է փայտյա տնակ:
12:41 • 22.08.19Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանրապետության տարածքում` օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
12:30 • 22.08.19Տաքսու վարորդները պետտուրքի մայր գումարը 6 ամսում վճարելու դեպքում կազատվեն տույժերից. նախարարության պարզաբանումըՍույն օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիաների համար պետական տուրքի հաշվարկը:
12:24 • 22.08.19Ոստիկանությունը քրեական աշխարհի հետ ավելի ցիվիլ հարաբերությունների մեջ է, քան հասարակության ներկայացուցիչների․ Գասպարին՝ Բաղրամյանի ակցիաների մասինԲաղրամյանում ցուցարարներին բռնի ուժով հավաքելը ժողովրդավարության առումով ահազանգ է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ ի նշան բողոքի պառկելով Կառավարության մուտքի մոտ։
12:05 • 22.08.19Շատ օբյեկտիվ պատճառներ կան, որ թույլ չեն տալիս մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. ԱԻՆԵրևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհն արդեն չորրորդ օրն է՝ դեռևս չի մարվել: Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության...
12:03 • 22.08.19Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» Արցախի մասնաճյուղի հիմնադրման արարողությունըԱրարողությունից հետո Նախագահն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին եւ կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանին:
11:45 • 22.08.19Կառավարությունը 33 մլն 680 հզր դրամ տրամադրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին«Ինչպես հայտարարել եմ՝ Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը»
