Փայտյա տնակն ամբողջությամբ այրվել է

13:05 • 22.08.19

Օգոստոսի 21-ին, ժամը 17:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի սկզբնամասում այրվում է փայտյա տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 15 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:13-ին: Փայտյա տնակն (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է: