Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

13:35 • 26.11.26

Պայթյունը տեղի է ունեցել Բանգկոկի Բանգնա շրջանում գտնվող Bangchak ընկերության վառելիքային տերմինալի տարածքում։ Այս մասին հայտնել է շրջանի վարչակազմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Bangchak նավթապահեստարանում պայթյուն է տեղի ունեցել։ Դրա շրջակայքի բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում անհապաղ տարհանվել՝ անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։

Իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ։ Հնարավոր տուժածների և միջադեպի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն ներկայացվում։