Իրադարձային
-ից
-ը
11:35 • 01.07.19ԱԻՆ-ում հունիսի 24-ից 30-ը գրանցվել է 743 դեպք, որից 477-ը՝ արտակարգՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 743 դեպք, որից 477-ը՝ արտակարգ:
11:31 • 01.07.19Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
11:30 • 01.07.19Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը, զոհերի թիվը հասել է 35-ի. կա առնվազն 17 վիրավոր (լուսանկար)Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ ավտոբուսը Քեշվանա բնակավայրից ուղևորվել է Կիշտվար շրջան: Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ճանապարհի բարդ հատվածում, ինչից հետո մեքենան ընկել է ձորը։
11:23 • 01.07.19Առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել. Արդարադատության նախարարությունը՝ ԶԼՄ-ների մասին օրինագծի վերաբերյալՀաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել Ռեգիստրի տվյալների բազայից
11:20 • 01.07.19Մեքսիկայում կարկուտը փողոցներում 2 մետրանոց շերտ է գոյացրել` ծածկելով ավելի քան 50 մեքենա (լուսանկարներ)Գվադալախարայի առնվազն վեց արվարձանում արտասովոր խոշոր կարկուտի շերտի բարձրությունը հասել է մինչև երկու մետրի: Իշխանությունները ճանապարհները մաքրելու համար ծանր տեխնիկա են գործի դրել:
11:16 • 01.07.19Ինդոնեզիայում ձերբակալվել է Ասիայի խոշորագույն ահաբեկչական խմբավորման առաջնորդը. լրատվամիջոցներՀիսունն անց տղամարդն Ասիայի խոշորագույն ահաբեկչական խմբավորման առաջնորդի դերը ստանձնել էր 2008թ., երբ նախկին ղեկավարը ձերբակալվել էր Մալայզիայում ու Ինդոնեզիա արտահանձնվել:
11:13 • 01.07.19Հռոմի պապը բարձր է գնահատել Թրամփ-Կին Չեն Ըն հանդիպումը և հույս հայտնել, որ այն կհանգեցնի խաղաղության (տեսանյութ)Հայտնի է, որ հանդիպումը կայացել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ապառազմականացված գոտում: Այսպիսով՝ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը ոտք է դրել հյուսիսկորեական հողի վրա:- 10:59 • 01.07.19ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում 12 հարց է, այդ թվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծըԱզգային ժողովը շարունակում է արտահերթ նիստերի աշխատանքը։ Օրակարգում ներառված է 12 նախագիծ: Ներկայացված նախագծերը քննարկվում են երկրորդ...
- 10:54 • 01.07.19Դատախազության օրվան նվիրված միջոցառում՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ. ուղիղՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ է՝ Դատախազության օրվա կապակցությամբ: Հանդիսավոր նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
10:48 • 01.07.19Հոնկոնգում ցույցերը շարունակվում են. ցուցարարների հետ բախման հետևանքով ոստիկանության 13 աշխատակից է տեղափոխվել հիվանդանոց (լուսանկարներ, տեսանյութ)Երկուշաբթի առավոտյան ցուցարարներն անհայտ հեղուկ են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանները տարբեր բնույթի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
10:33 • 01.07.19Տեխասում մասնավոր ինքնաթիռն օդ բարձրանալու պահին կործանվել է. կա 10 զոհ (լուսանկարներ, տեսանյութ)Դաշնային ավիացիոն վարչության փոխանցմամբ՝ Beechcraft BE-350 King Air երկշարժիչային օդանավը, որը դեպի Ֆլորիդա նահանգ էր մեկնում, բախվել է անգարին:
10:26 • 01.07.19Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսին ու Հոմսին, կան զոհեր, այդ թվում՝ երեխա. SANA (տեսանյութեր)Գործակալությունը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հետ մղել հարձակումը, որի թիրախը եղել են Դամասկոս և Հոմս քաղաքները:
10:13 • 01.07.19Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Lexus»-ը և «Toyota»-ն. կան տուժածներՓրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին (Լ.Մ., ծնված 1951թ), այնուհետև՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
10:00 • 01.07.19Քաբուլում ուժեղ պայթյուն է որոտացել, տուժել են Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամներ և խաղացողներ (տեսանյութ)Նշվում է նաև, որ միջադեպի ընթացքում տուժել են Աֆղանստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի որոշ անդամներ և խաղացողներ:
09:53 • 01.07.19ԱՄՆ դեսպանատան մոտ 5 մեքենա է բախվել միմյանց. տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿՄինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Ա.Ի.-ն, Գ.Կ.-ն և Ա.Ո.-ն քաղաքացիների ուժերով դուրս են բերվել արգելափակումից:
