Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը, զոհերի թիվը հասել է 35-ի. կա առնվազն 17 վիրավոր (լուսանկար)
Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, առնվազն 17 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է indianexpress.com-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Նախնական տվյալներով՝ միկրոավտոբուսը փոխադրել է լրացուցիչ ուղևորների։
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ ավտոբուսը Քեշվանա բնակավայրից ուղևորվել է Կիշտվար շրջան: Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ճանապարհի բարդ հատվածում, ինչից հետո մեքենան ընկել է ձորը։ Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Տեղի բնակիչներն անմիջապես օգնության են շտապել, որպեսզի դուրս բերեն զոհերի մարմիններն ու վիրավորներին։ Ոստիկանությունը և անվտանգության ուժերը մոտակա շրջաններից նույնպես ժամանել են դեպքի վայր՝ փրկարարական գործողություն իրականացնելու նպատակով:
Վարչապետ Նարենդրա Մոդին իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ ասելով. «Մենք սգում ենք բոլոր զոհերի համար և ցավակցում զոհերի ընտանիքներին։ Թող վիրավորները հնարավորինս շուտ ապաքինվեն»:

The accident in Jammu and Kashmir's Kishtwar is heart-wrenching. We mourn all those who lost their lives and express condolences to the bereaved families. May the injured recover at the earliest.
— Narendra Modi (@narendramodi) July 1, 2019










