ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում 12 հարց է, այդ թվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

10:59 • 01.07.19

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստերի աշխատանքը։ Օրակարգում ներառված է 12 նախագիծ: Ներկայացված նախագծերը քննարկվում են երկրորդ ընթերցմամբ:

Օրակարգում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և այլ նախագծեր: