Քաբուլում ուժեղ պայթյուն է որոտացել, տուժել են Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամներ և խաղացողներ (տեսանյութ)
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այս առավոտ ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ, հաղորդում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ Twitter-ում:
Նշվում է նաև, որ միջադեպի հետևանքով տուժել են Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշ անդամներ և խաղացողներ:
Ականատեսները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 16 ոստիկանական շրջանում: Նրանց խոսքով՝ պայթյունի վայրում նաև կրակոց է լսվել:
Տուժածների թվի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:
Heavy #Blast Rocks #Kabul; Casualties Fearedhttps://t.co/WSTACGh4dI pic.twitter.com/w4LYmNBSve
— TOLOnews (@TOLOnews) July 1, 2019










