Մեքսիկայում կարկուտը փողոցներում 2 մետրանոց շերտ է գոյացրել` ծածկելով ավելի քան 50 մեքենա (լուսանկարներ)
Մեքսիկայի ամենամարդաշատ քաղաքներից մեկում՝ հյուսիսային հատվածում գտնվող Գվադալախարայում, ամռան կեսին անսպասելիորեն առատ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով մեքենաներն արգելափակված են մնացել մինչև 2 մ բարձրությամբ կարկտային շերտի տակ, գրում է The Guardian-ը:
«Երբևիցե նման բան չէի տեսել Գվադալախարայում: Հետո էլ ինքներս մեզ հարց ենք տալիս՝ արդյոք իրակա՞ն է կլիմակայական փոփոխությունների վերաբերյալ պնդումը: Սա նախկինում չտեսնված բնական ֆենոմեն է, և ուղղակի անհավատալի է»,- ասել է նահանգապետ Էնրիկե Ալֆարոն:
Հատկանշական է, որ 5 մլն-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքում վերջին օրերին օդի ջերմաստիճանը +30 աստիճանից բարձր էր:
Գվադալախարայի առնվազն վեց արվարձանում արտասովոր խոշոր կարկուտի շերտի բարձրությունը հասել է մինչև երկու մետրի: Իշխանությունները ճանապարհները մաքրելու համար ծանր տեխնիկա են գործի դրել:
Կարկտի հետևանքով մոտ երկու հարյուր տներ և խանութներ են վնասվել, բացի այդ, ավելի քան հիսուն մեքենա ամբողջովին հայտնվել է կարկտի շերտի տակ:
















