Իրադարձային
-ից
-ը
22:07 • 26.01.19Մինսկի փողոցում վթարի հետևանքով երկու քաղաքացի մահացել էԴեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
21:56 • 26.01.19Սարատովի մարզի սրճարաններից մեկում հարսանիքի ժամանակ գազի կաթսա է պայթել. 40 մարդ դիմել է բժշկիՌուսաստանի Դաշնության Սարատովի մարզի սրճարաններից մեկում տեղի ունեցած գազի կաթսայի պայթյունից հետո 40 մարդ տեղափոխվել է հիվանդանոց բուժզննում անցնելու համար:
20:19 • 26.01.19Ամենակարևոր բարեփոխումներից մեկն առաջիկայում ՃՈ բարեփոխումն է՝ Պարեկային նոր ծառայության հիմնադրումը. վարչապետը` ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստինՇատերին թվում է, թե ժողովրդավարությունն այն է, որ ով երբ ինչ ուզում է՝ պետք է անի: Ժողովրդավարությունն ամենախիստ իրավակարգ ունեցող համակարգն է, որովհետև օրենքի գերակայությունը ժողովրդավարության առանցքային պայմաններից է…
20:14 • 26.01.19ՊՆ վարչական համալիրում պարգևատրվել են 2018–ին լավագույն արդյունքները գրանցած ստորաբաժանումների հրամանատարներն ու ղեկավարներըԱրտակ Դավթյանը գերատեսչական մեդալներով, խորհրդանշական նվերներով և անվանական դաշույններով պարգևատրել են 2018թ. ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների հրամանատարներին և զինծառայողներին:
20:00 • 26.01.19Հնդկաստանից ԱՄՆ թռչող ինքնաթիռն ուղևորուհու ինքնազգացողության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել ԱստանայումՀնդկական Air India ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնելիս է եղել Դելի-Չիկագո չվերթը, չնախատեսված վայրէջք է կատարել Աստանայի օդակայանում:
19:19 • 26.01.19Դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք` այսպես շարունակել չի կարելի. Ն. Զոհրաբյանը` ՔՀԿ–ում մահացած կալանավորի մասինԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարրցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔԿՀ–ում լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։
18:17 • 26.01.19Քաղաքացիներին հորդորում ենք ապրանք ներմուծելիս չշրջանցել օրենսդրությունը. ՊԵԿ–ը դիմել է Բագրատաշենի մաքսակետում բողոքի ակցիա իրականացնողներինՓոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
18:10 • 26.01.19Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան կապակցությամբՄաեստրո Լեգրանը համաշխարհային երաժշտության լեգենդներից է, մեծարանքի և հիացմունքի արժանացած արվեստագետ: Անգնահատելի է նրա ավանդը ժամանակակից երաժշտության զարգացման ասպարեզում:
17:19 • 26.01.19Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի էՀունվարի 26ին՝ ժամը 1700ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ էԱյս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
16:41 • 26.01.19Ավտովթար Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին. կան արգելափակված քաղաքացիներՀունվարի 26-ին` ժամը 15:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է …
16:40 • 26.01.19Անթալիայի օդանավակայանում փոթորիկը շրջել է ուղևորատար ավտոբուսը. կա 12 տուժածՊաշտոնյան մանրամասնել է, որ օդանավակայանի տարածքով անցած փոթորիկը շրջել է ուղևորներին դեպի օդանավ տեղափոխող ավտոբուսը:
16:06 • 26.01.19Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահն անդրադարձել են հայ-իտալական գիտական համագործակցության հեռանկարներինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշոյին:
15:13 • 26.01.19Երևանի Հերացու փողոցի շենքերից մեկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը պոկվում և ընկնում են ցած. փրկարարները սահմանազատել են տարածքըՀունվարի 26-ին՝ ժամը 12:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի 3-րդ հարկի բաց պատշգամբի հատակի բետոնե …
15:07 • 26.01.19Ոսկետափ գյուղում ընտանիքի 4 անդամները թունավորվել են շմոլ գազիցՀունվարի 25-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի տներից մեկի բնակիչներ՝ 50-ամյա Մարինե Պ․-ն, 49-ամյա Արսեն Պ․-ն, 31-ամյա Գայանե Պ․-ն և 4-ամյա Վլադիմիր Ս․-ն։
14:15 • 26.01.19Քաղաքացիներին հորդորում ենք ապրանք ներմուծելիս չշրջանցել օրենսդրությունը. ՊԵԿ–ը դիմել է Բագրատաշենի մաքսակետը փակած քաղաքացիներինԲագրատաշենի մաքսակետի ելքումուտքը Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողների կողմից փակվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի…
