Սարատովի մարզի սրճարաններից մեկում հարսանիքի ժամանակ գազի կաթսա է պայթել. 40 մարդ դիմել է բժշկի
Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի սրճարաններից մեկում տեղի ունեցած գազի կաթսայի պայթյունից հետո 40 մարդ տեղափոխվել է հիվանդանոց բուժզննում անցնելու համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, հիվանդանոց տեղափոխված անձանցից վեցը հոսպիտալացվել են:
Սարատովի սրճարաններից մեկում շաբաթ անցկացվող հարսանիքի ժամանակ գազի կաթսա է պայթել սրճարանի օժանդակ հատվածում, որտեղ հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալների համաձայն՝ զոհեր չկան:










