Հնդկաստանից ԱՄՆ թռչող ինքնաթիռն ուղևորուհու ինքնազգացողության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Աստանայում
Հնդկական Air India ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնելիս է եղել Դելի-Չիկագո չվերթը, չնախատեսված վայրէջք է կատարել Աստանայի օդակայանում՝ ասթմայով հիվանդ ուղևորուհու առողջության վատթարացման պատճառով:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով Ղազախստանի ենթակառուցվածքների նախարարության քաղավիացիայի հանձնաժողովին, AIC127 չվերթն իրականացնող օդանավի անձնակազմը բուժօգնություն է խնդրել հիվանդ ուղևորուհու համար:
Արտակարգ վայրէջքը տեղի է ունեցել առավոտյան «Նուրսուլթան Նազարբաև» միջազգային օդանավակայանում: Երկու բարեկամի ուղեկցությամբ կնոջն ուղարկել են քաղաքային հիվանդանոց:
Աղբյուրի հաղորդմամբ՝ օդանավում անձնակազմի 19 անդամ և 341 ուղևոր է եղել: Օդանավակայանում տեխսպասարկման է ենթարկվել նաև ինքնաթիռը, ինչից հետո այն ուղևորվել է Չիկագո:










