ՊՆ վարչական համալիրում պարգևատրվել են 2018–ին լավագույն արդյունքները գրանցած ստորաբաժանումների հրամանատարներն ու ղեկավարները

20:14 • 26.01.19

 

Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը գերատեսչական մեդալներով, խորհրդանշական նվերներով և անվանական դաշույններով պարգևատրել են 2018թ. ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների հրամանատարներին և զինծառայողներին: