Իրադարձային
-ից
-ը
20:25 • 08.12.18Նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հանցագործության 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, 19 դեպքով նախապատրաստվում են նյութեր. դատախազությունՆշվածներից վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 57 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք:
19:50 • 08.12.18Աշխարհում ամենաորոնվող նարկոբարոնին, որն ամբողջությամբ փոխել էր դեմքը, ձայնով են ճանաչելԿոլումբիացի նարկոբարոն Խուան Կառլոս Ռամիրես Աբադիան խոստովանել է, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է իրականացրել ձերբակալությունից խուսափելու համար:
19:01 • 08.12.18Ամերիկացի գեղասահորդը զուգընկերուհուն գցել է սառույցի վրա (տեսանյութ)Ծրագրից հետո մարզիկը դուրս է եկել լրագրողների առաջ պարանոցի օրթոպեդիկ ֆիքսատորով: Ավելի ուշ նա թվիթերյան իր էջում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նաև դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է վերականգնողական շրջանը տանը:
18:44 • 08.12.18Ռուսաստանը հետևություններ կանի, եթե ԵԱՏՄ անդամ-երկրները չմիանան Արևմուտքի դեմ պատժամիջոցներ սահմանելու գաղափարին. Ստանիսլավ ՏարասովԴիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է Հայաստանում վստահ լինեն, որ Ռուսաստանը չի ճնշելու այս որոշման կայացման հարցում, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ մարդիկ լավ չգիտեն ժամանակակից Ռուսաստանի քաղաքականությունն ու էությունը:
18:12 • 08.12.18Բրյուսելում բախումներ են գրանցվել «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջևԲելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ոստիկանությունը փորձում է միջամտել «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիային, գրանցվել են բախումներ ցուցարարների ու իրավապահների միջև, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
16:41 • 08.12.18Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է հայ ուսանողուհուն, որը փողոցից գտած 37,000 դոլարը վերադարձրել էր տիրոջըՎրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է ուսանողուհի Կարինե Բագիրյանին, ով օրեր առաջ փողոցից գտնելով 37 000 դոլար գումար էր գտել և այն ոստիկանության միջոցով հանձնել տիրոջը։
16:29 • 08.12.18Փարիզում ցուցարարների դեմ փողոց են դուրս բերվել զրահապատ մեքենաներ«Դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառով փողոց դուրս բերված մեքենաները դիրքավորվել են Ֆրանսիայի ազգային ժողովի (խորհրդարանի ներքին պալատ) շենքի մոտ:
16:13 • 08.12.18Սենոր Հասրաթյանը ՊԲ հրետանավորների կողմից անցկացված զորախաղերից հատվածներ է հրապարակել (տեսանյութ)Արցախի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում հատվածներ է հրապարակել օրերս ՊԲ հրետանավորների կողմից անցկացված զորախաղերից:
15:53 • 08.12.18Եղվարդում բախվել են Irbis մակնիշի մոտոցիկլետն ու Opel-ը. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.comԱյսօր մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Opel մակնիշի 35 RN ...
15:12 • 08.12.18Ամիրյան փողոցում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է (տեսանյութ)Շուրջօրյա գործող ծաղկի խանութ, լույսը դեռ չբացված, մի տղամարդ էր մտել, հարցուփորձ արել, որ ծաղիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, հափշտակել էր դրամարկղի ողջ գումարը, բջջային ու քաղաքային հեռախոսներ, 3 վարդ և դիմել փախուստի:
14:59 • 08.12.18Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը կորել է շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ (լուսանկարներ)Առաջին երկիրը, ուր այցելել է երիտասարդ աղջիկը, Պերուն էր, իսկ երկու շաբաթ առաջ նա հասել էր Նոր Զելանդիա, ինչից հետո դադարել է կապի դուրս գալ հարազատների հետ:
14:57 • 08.12.18Փարիզում ոստիկանության հետ բախումների հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 480-ի, կիրառվել է արցունքաբեր գազ (ուղիղ, տեսանյութեր, լուսանկարներ)Ի պատասխան ծայրահեղ տրամադրված ցուցարարների գործողությունների ֆրանսիական ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել: Հայտնի է, որ ակցիայի մասնակիցները քարեր, շշեր ու ծխային ...
14:01 • 08.12.18Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին ավիավթարից զոհված օդաչուները (տեսանյութ)«Դեկտեմբերի 4-ին մենք՝ զինվորականներս, 2 ընկեր կորցրինք, հայրենիքը՝ 2 պաշտպան, իսկ նրանց ընտանիքները՝ ամուսին, հայր ու որդի։ Կորուստը, անկասկած, շատ մեծ է, սփոփանքի խոսքերը՝ ավելորդ։ Հայրենիքին ծառայելու որոշումը յուրաքանչյուրս կայացնում ենք ինքնուրույն, մեզնից յուրաքանչյուրը ...
13:56 • 08.12.18Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված ուկրաինացի նավաստիները վիրավոր են եղել. ռուս պաշտոնյաՇիշովն ընդգծել է, որ ծովայինների վնասվածքների բնույթը վկայում է այն մասին, որ դրանք նավի կորպուսի վնասված արտաքին շերտի բեկորների հարվածի հետևանք են, և հրազենային վիրավորման հետքեր նրանց մարմնին առկա չեն:
13:17 • 08.12.18Դեկտեմբերի 8-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը 2,573,779 էԻ կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ...
