Ամերիկացի գեղասահորդը զուգընկերուհուն գցել է սառույցի վրա (տեսանյութ)

19:01 • 08.12.18

Ամերիկացի գեղասահորդ Թիմոթի Լեդուքը «վայր է գցել» իր զուգընկերուհի Էշլի Քեյնին Խորվաթիայում տեղի ունեցած Golden Spin մրցույթի ժամանակ:

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես Լեդուքը հնարքերից մեկի կատարման ժամանակ չի կարողացել պահել Քեյնին և գեղասահորդուհին վայր է ընկել՝ հարվածելով գլուխը սառույցին:

Այնուամենայնիվ՝ Քեյնը կարողացել է վեր կենալ ու շարունակել ելույթը:

Ծրագրից հետո մարզիկը դուրս է եկել լրագրողների առաջ պարանոցի օրթոպեդիկ ֆիքսատորով: Ավելի ուշ նա թվիթերյան իր էջում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նաև դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է վերականգնողական շրջանը տանը: