Բրյուսելում բախումներ են գրանցվել «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջև
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ոստիկանությունը փորձում է միջամտել «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիային, գրանցվել են բախումներ ցուցարարների ու իրավապահների միջև, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նշվում է, որ ոստիկանները զինված են վահաններով ու մահակներով և փորձում են ցրել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը փակած ցուցարարներին:
Բողոքի ակցիայի անցկացման տարածք է բերվել ոստիկանության հատուկջոկատայինների տեղափոխող մի քանի մեքենա, ինչպես նաև ջրցան ու զրահապատ մեքենա:
Հայտնի է, որ թաղամասի տարածքում հսկողություն է իրականացնում նաև ոստիկանական ուղղաթիռ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Միևնույն ժամանակ շարունակվում են «դողին անթև բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաները Փարիզում, ըստ վերջին տվյալների՝ ձերբակալվածների թիվը հասել է 480-ի, նրանցից 211-ը կալանավորվել են:










