Իրադարձային
-ից
-ը
03:26 • 08.12.18ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Դեյր-էլ-Զորում հիվանդանոց է ոչնչացվելՍիրիական Դեյր-էլ-Զոր նահանգում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով հիվանդանոց է ոչնչացվել: Միջադեպի հետևանքով տուժածների կամ զոհերի մասին առայժմ չի հաղորդվել:
02:55 • 08.12.18Խարկովի բնակարաններից մեկում կնոջ մումիֆիկացված դի է հայտնաբերվել39-ամյա կնոջ մումիֆիկացված դին հայտնաբերվել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 6-ին: Իրավապահ մարմինները ուսումնասիրել են բնակարանն ու հարցաքննել հարևաններին: Այժմ դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան պատճառը պարզելու համար:
01:28 • 08.12.18Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ կապված News.am լրատվական կայքի հետ. նախաձեռնված է քննարկման ընթացակարգ. ՄԻՊՈստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ կապված «News.am» լրատվական կայքի հետ. նախաձեռնված է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ...
00:53 • 08.12.18Հրազդանում թեկնածուներից մեկի շտաբի պետը ձերբակալվել է, նա ընտրողին գումար է խոստացել իր նշած թեկնածուին ընտրելու համար. ոստիկանությունՀազդանի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ թեկնածուներից մեկի շտաբի պետը գումար է խոստացել, եթե ինքն ու իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։ Շտաբի պետը ձերբակալվել է։
00:24 • 08.12.18Իսպանիայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհերԻսպանական Բարսելոնա մարզի Բադիա դել Վալյես քաղաքում թեթև շարժիչով ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է La Vanguardia թերթը, ինքնաթիռն ընկել է ավտոլցակայանի կտուրին:
23:46 • 07.12.18Ջրհեղեղ և ձյուն. անտառային հրդեհներից վերականգնվող Կալիֆոռնիայում մոլեգնող փոթորիկը քաոս է առաջացրել (տեսանյութ)Հազարավոր բնակիչների հորդորել են հեռանալ իրենց տներից, քանի որ հրդեհներից հետո որոշ շրջաններ կանգնած են սողանքի վտանգի առաջ:
21:55 • 07.12.18Ես Նիկոլին տալու Հայաստան ու Արցախ չունեմ, իսկ դու ունե՞ս. տո՛ւր այդ հարցը քեզ, հետո նոր քվեարկի՛ր. Դավիթ Շահնազարյանի տեսաուղերձը«Գոյություն ունի սև գույն, գոյություն ունի չարիք, արանքի գորշը ընդամենը ձեր կորցրած ձայներն են: Քվեախցիկում քվեաթերթիկ վերցնելուց առաջ, խնդրում եմ, մի պահ մտածե՛ք, մի՛ տրվեք այսօրվա էյֆորիային, ինչպես Թումանյանն է ասել՝ ամբոխը ժողովրդի հակառակորդն է...
20:39 • 07.12.18Ն. Փաշինյանն անձամբ Ռ.Քոչարյանի կալանավորումը կազմակերպել է նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու նպատակով. ՀՀԿ ԳՄԱյս առնչությամբ հրավիրում ենք բոլոր միջազգային կառույցների, ինչպես նաև միջազգային դիտորդների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, քանի որ ներկա...
19:53 • 07.12.18Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է. Արթուր Վանեցյան«Որքան գիտեմ՝ նա գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Վանեցյանը: Հարցին, թե արդյոք տեղյակ է՝ քննիչն այցելե՞լ է Ռոբերտ Քոչարյանին, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ տեղյակ չէ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ ...
18:52 • 07.12.18Վագրն ու շունը «մրցավազքի» են բռնվել ապակու միջով (տեսանյութ)Տեղի բնակչուհիներից մեկը կենդանաբանական այգի էր այցելել իր հասկի ցեղատեսակի շան հետ: Շունը նկատել է վանդակում գտնվող վագրին և վազել դեպի գիշատիչը:
18:05 • 07.12.18ԵՏՀ խորհուրդը տեխնիկական կանոնակարգ է ընդունել ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասինԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» կանոնակարգը:
17:51 • 07.12.18«Դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ երկիրն անցնում է «ինքնության խորը ճգնաժամի» միջով. ֆրանսիացի նախարարՖրանսիայում «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները ցույց են տալիս, որ երկիրն անցնում է «ինքնության խորը» ճգնաժամի միջով, որը հետևանք է մեծ քաղաքների ու արվարձանների միջև շուրջ 30 տարվա սոցիալական...
17:49 • 07.12.18Ոստիկանությունը NEWS.am-ի խմբագրություն է այցելել. գլխավոր խմբագիր (լրացված)Ոստիկանությունը եկել է NEWS.am-ի խմբագրություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է News.am-ի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը: Վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք շուտով հայտարարությամբ հանդես կգան:
17:39 • 07.12.18Լիտվայի նախագահն Ուկրաինա է մեկնել սովորական չվերթով՝ էկոնոմ դասով«Մեկնում ենք Ուկրաինային աջակցելու», - Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է Գրիբաուսկայտեն լիտվերեն ու ուկրաիներեն լեզուներով:
17:15 • 07.12.18Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Պրահայում. նա ներկայացրել է Գվատեմալայի կեղծ անձնագիրՈստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ...
