Խարկովի բնակարաններից մեկում կնոջ մումիֆիկացված դի է հայտնաբերվել
Ուկրաինայի Խարկով քաղաքի բնակարաններից մեկում կնոջ մումիֆիկացված դի է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է UNN գործակալությունը՝ ոստիկանությանը հղումով:
Նշվում է, որ 39-ամյա կնոջ մումիֆիկացված դին հայտնաբերվել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 6-ին: Իրավապահ մարմինները ուսումնասիրել են բնակարանն ու հարցաքննել հարևաններին: Այժմ դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան պատճառը պարզելու համար:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:










